Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի սահմաններում կամավորները պատրաստվում են ընդունել հազարավոր միգրանտներին


ԱՄՆ-ի սահմաններում կամավորները պատրաստվում են ընդունել հազարավոր միգրանտներին
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

Մինչեւ այս շաբաթավերջը 52ՕՕ զինվորականներ կտեղաբաշխվեն Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին, թույլ չտալու համար Կենտրոնական Ամերիկայից այս ուղղությամբ միգրանտների մուտքն ԱՄՆ։ Ռազմական ներկայության վերաբերյալ սահմանամերձ շրջաններում մարդիկ ունեն տարաբնույթ տեսակետներ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Կենտրոնական Ամերիկայից դեպի հյուսիս շարժվող միգրանտների մասին, ասել է, թե նրանց մեջ կան ավազակային խմբերի անդամներ, իսկ այս շարասյունը նա անվանել է ՝՝ներխուժում Միացյալ Նահանգներում՛՛։ Այժմ 52ՕՕ թվակազմով ուժեր են ուղարկվում սահման՝ նրանց մուտքն ԱՄՆ թույլ չտալու համար։

Ինչպես սահմանային ծառայության հարցերով հանձնակատար Քեւին Մաքլինանն է ասում, 6 հազար թվակազմով միգրանտների մի մասը կարող է հասնել ԱՄՆ-ի սահման, այդ պատճառով է ներքին գործերի նախարարությունը խնդրել պաշտպանության նախարարության աջակցությունը։

՝՝Սահմանային հրեշտակներ՛՛ անվանումը կրող կազմակերպության նպատակը միգրանտների իրավունքները պաշտպանելն է։ Կազմակերպության հիմնադիր Էնրիկե Մորոնեսն ասում է, թե ինքն այստեղ ատելության ուղերձ է նկատում։ ՝՝Մենք պատերազմի մեջ չենք։ Այս երկու պետությունները պատերազմի մեջ չեն՛՛, ասում է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ-ը ու Մեքսիկան։

Մեքսիկացի զբոսաշրջիկ Հիսուս Վելասկոյի խոսքերով էլ, այս քարավանի մարդիկ ունեն ամերիկյան երազանք, ուզում են ապրել կայուն, անվտանգ պայմաններում, ուզում են ապրել երջանիկ կյանք։
Միգրանտներին օգնելու նպատակ ունեցող կազմակերպություններն արդեն պատրաստություններ են տեսնում նրանց օգնություն ցուցաբերելու համար։
Organizations that help migrants are preparing if the caravan comes here.

Մեթոդիստական կենտրոնն արդեն իսկ սկսել է ապաստարաններ, հագուստ ու սննդամթերք ապահովելու պատրաստությունները նրանց համար, ում կանգնեցրել են սահմանին, անցել համապատասխան ստուգումներ ու ստացել ԱՄՆ մուտք գործելու իրավունք։

Կամավորներից Մելիսա Ուիլյամսոնն ասում է, որ այս մարդիկ չունեն ֆինանսական միջոցներ եւ չգիտեն ուր պիտի գնան։ Հիմա, ասում է նա, նրանցից ոմանք փորձում են կապ հաստատել հարազատների հետ, որպեսզի նրանք գնեն տոմսեր իրենց համար։
Իսկ ինչպես ռազմական ներկայության մասին այստեղ են ասում, այն միայն կկարողանա օգնել սահմանապահներին բժշկական աջակցության եւ ժամանակավոր կացարաններ տրամադրելու հարցում։






XS
SM
MD
LG