Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական այցը Փիթսբուրգ՝ հարցականի տակ


ԱՄՆ-ի նախագահական այցը Փիթսբուրգ՝ հարցականի տակ
please wait

No media source currently available

0:00 0:01:18 0:00


ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը մտադիր են ճամփորդելՓիթսբուրգ, այստեղ հրեական սինագոգներից մեկում իրականացված զանգվածային սպանությունից երեք օր անց։

Չնայած նա դատապարտել է Փիթսբուրգում 11 անձանց կյանք խլած հարձակումը, Կենաց ծառ սինագոգի ռաբի Ջեֆրի Մայերսը հայտարարում է, որ ՝՝երբ ղեկավարները խոսում են ատելության լեզվով, նման լեզվով են շարունակում խոսել նաեւ մյուսները՛՛։

Փիթսբուրգի քաղաքագլուխ Բիլ Պեդուտոն զոհերի հարազատների հորդորով խնդրել է Սպիտակ տանը հետաձգել նախագահի այցը, մինչեւ զոհերի հուղարկավորությունը։ Հրեական համայնքի մի շարք առաջնորդներ բաց նամակով խնդրել են Թրամփին ընդհանրապես այց չկատարել այստեղ, քանի դեռ, ասում նրանք, նա չի դատապարտել սպիտակ ազգայնամոլությունը։


Հարձակումն իրականացրած Ռոբերտ Բաուերզը, որը ոստիկանության հետ բախման ընթացքում ստացել է հրազենային երեք վնասվածք, այս մեղադրանքով առաջին անգամ դաշնային դատարանի առջեւ կանգնեց երկուշաբթի օրը։

Թրամփի հետ այս այցին մասնակցելու հրավերներ են ստացել Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը, Ներկայացուցիչիների պալատի նախագահ Փոլ Ռայընը, Պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին։ Սակայն նրանք բոլորը հրաժարվել են այս այցից՝ ներկայացնելով այլ միջոցառումների մասնակցելու պատճառաբանություններ։

XS
SM
MD
LG