Մատչելի հղումներ

Թրամփը ծրագրում է չեղարկել ԱՄՆ-ում օտար քաղաքացիներից ծնված երեխաներին ԱՄՆ-ի քաղաքացիություն շնորհելու մասին օրենքը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 5 2ՕՕ թվակազմով ուժեր է տեղակայում Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով՝ թույլ չտալու համար, որ Հոնդուրասից դեպի ԱՄՆ ուղեւորվող միգրանտները մուտք գործեն Միացյալ Նահանգներ։
Այս նոր համալրումը միանալու է Ազգային գվարդիայի այն 2 հազար զինվորականներին, որոնք արդեն իսկ տեղաբաշխված են սահմանի վրա։
Ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, Կենտրոնական Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգներ է այս պահին ուղեւորվում ավելի քան 6 հազար միգրանտ։
Նախագահ Թրամփն այս երթը որակում է որպես ՝՝ներխուժում՛՛ եւ հայտարարում, թե նրանց արդեն սպասում են զինված ուժերը։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Դոնալդ Թրամփը ծրագրում է ստորագրել նախագահական հրահանգ, ըստ որի չեղարկվում է ԱՄՆ-ի տարածքում օտար քաղաքացիներից ծնված երեխաներին ԱՄՆ-ի քաղաքացիություն շնորհելու մասին օրենքը։

Սա համարվում է ներգաղթի հարցում Թրամփի կարծր քաղաքականության ամենավճռական քայլը, որը կարող է հանդիպել իրավաբանական մարտահրավերների առջեւ։

Օտար քաղաքացիներից ԱՄՆ-ում ծնված երեխաներին անվանում են ՝՝խարիսխ երեխաներ՛՛, նրանց միջոցով մյուս հարազատներին ԱՄՆ-ում բնակվելու իրավունք շնորհելու գործընթացը՝ ՝՝շղթայական ներգաղթ՛՛։

Ինչպես փորձագետներն են ասում, դրանք չեղարկելու Թրամփի փորձը կարող է կանգնել մեծ խնդրի առջեւ, քանի որ ԱՄՆ-ում ծնված բոլորը անձինք ԱՄՆ-ի քաղաքացիներ են համարվում ԱՄՆ-ի սահմանադրության 14-րդ փոփոխության համաձայն։

XS
SM
MD
LG