Մատչելի հղումներ

Միջանկյալ ընտրություններին մնացել է երկու շաբաթից ավելի քիչ ժամանակ


Միջանկյալ ընտրություններին մնացել է երկու շաբաթից ավելի քիչ ժամանակ
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

Այսօր, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է երկու շաբաթից էլ քիչ ժամանակ, երկրի տարբեր հատվածներից ամեն օր ստացվում են պայթուցիկ սարքեր հայտնաբերվելու մասին լուրեր: Տարածվող այս երեւույթն իր անդրադարձն է ունենում ընտրական քարոզարշավի վրա:

Եթե միջանկյալ ընտրություններից առաջ ԱՄՆ-ի նախագահը Վիսքոնսին նահանգում հանդես է գալիս միասնության կոչով, հայտարարելով, թե քաղաքական բեմահարթակում գտնվող անձինք քաղաքական իրենց հակառակորդնեին չպետք է վերաբերվեն որպես թշնամիների, դեմոկրատները հակադարձում են, ասելով, թե քաղաքական լարվածություն սերմանելու հեղինակը հենց ինքը` նախագահ Թրամփն է:
Թրամփն, այո, Կոնգրեսի նախընտրական այս ժամանակահատվածում շատ ագրեսիվ կերպով է հանդես գալիս ընդդեմ դեմոկրատների: Դրա օրինակներից է Մոնթանա նահանգում նրա ելույթը, երբ հայտարարում էր, թե ‘’Դեմոկրատական կուսակցությունը անցել է այն սահմանները, երբ կարելի էր նրան վստահել’’: Ապա ավելացրել էր, թե դեմոկրատների արմատական քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ամերիկացիների ընտանիքներին ու նրանց հայրենիքին:

Մինչեւ դեմոկրատների դեմ նամակային ռումբեր ուղարկելու արշավ սկսվելը, խոսքը հիմնականում գնում էր Կենտրոնական Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգներ շարժվող մարդկանց քարավանի մասին:
Հիմա երկու թեւերը պայքարում են իրենց ընտրազանգվածներին ըտնրություններին գործուն մասնակցություն ցույց տալու կոչերով:

Դեմոկրատները վստահ են, որ նոյեմբերի 6-ի ընտրություններում ստանալու են հավելյալ աթոռներ:
Ինչպես վերլուծաբաններից Ջիմ Քեսլերն է ասում, ինքը հույս ունի, որ դեմոկրատները կվերցնեն Ներկայացուցիչների պալատը: Հույս ունի, որ կկարողանան մեծամասնություն կազմել նաեւ Սենատում:
Սակայն պետք է սպասել տեսնելու համար, թե ինչպես են անվտանգության եւ ներգաղթի հետ կապված զարգացումներն ազդում ընտրությունների այս ընթացքի ու արդյունքի վրա: Արդյոք դեմոկրատներին կհաջողվի մեծամասնություն ստանալով հավասարակշռել Թրամփի քաղաքականությունը, թե մեծամասնությունը պահպանելով, հանրապետականներին կհաջողվի նախագահի մակարդակով առաջ տանել իրենց քաղաքականությունը:

XS
SM
MD
LG