Մատչելի հղումներ

Միգրանտների երթը մոտենում է Մեքսիկայի հյուսիսային հատվածներին


Միգրանտների երթը մոտենում է Մեքսիկայի հյուսիսային հատվածներին
please wait

No media source currently available

0:00 0:00:55 0:00

Այսօր, երբ շարունակվում է միգրանտների երթը Կենտրոնական Ամերիկայից դեպի Մեքսիկայի հյուսիսային սահմաններ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զորքեր ուղարկել դեպի սահման: Մեքսիկայի հետ սահմանին արդեն իսկ տեղաբաշխվել են ազգային գվարդիայի ավելի քան 2 հազար թվակազմով ուժեր, որոնց նպատակը Մեքսիկայի սահմանից դեպի ԱՄՆ միգրանտների այս հոսքի մուտքը կանգնեցնելն է:

Նախագահը հինգշաբթի օրը երեկոյան թվիթերյան իր էջում խորհուրդ է տվել այս այսպես կոչված ‘’քարավանի’’ անդամներին հետ վերադառնալ իրենց երկրներ:

Նա նաեւ հայտարարել է, որ կրճատելու կամ լիովին դադարեցնելու է Հոնդուրասին, Էլ Սալվադորին եւ Գվատեմալային ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնության ծավալները` այս երկրների իշխանություններին մեղադրելով իրենց իսկ քաղաքացիների այս հոսքը չկանգնեցնելու մեջ:

XS
SM
MD
LG