Մատչելի հղումներ

Թրամփը Վիսքոնսինում ժողովրդին է դիմում համերաշխության կոչով


Թրամփը Վիսքոնսինում ժողովրդին է դիմում համերաշխության կոչով
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է երկու շաբաթ։ Այս ընթացքում գործուն քարոզարշավ է մղում նաեւ նախագահ Դոնալդ Թրամփը, քանի որ օրենսդիր մարմնում հանրապետականների մեծամասնությունը պահպանելու հանգամանքը նրան կտա իր քաղաքականությունն ազատ կերպով առաջ տանելու մեծ հնարավորություններ ու մի քանի տարի ժամանակ։

Վիսքոնսին նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում Թրամփը խոսել է Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող հանրահայտ գործիչների, այդ թվում նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեով ուղարկված կասկածելի սարքերի մասին։
՝՝Ինչպես գիտեք, իմ առաջնային խնդիրն Ամերիկան անվտանգ պահպանելն է, եւ մենք դա էլ անում ենք։ Դաշնային կառավարությունը ներկայումս լարված հետաքննություն է անցկացնում, եւ շուտով կհայտնաբերվեն մեղավորները եւ կկանգնեն արդարադատության առջեւ, հույս ունենք, շատ շուտով՛՛, ասել է Թրամփը։

Նրա խոսքերով, քաղաքական ահաբեկումները նշանակում են ՝՝հարձակում ընդդեմ ԱՄՆ-ի ժողովրդավարության՛՛։
Այնուհետեւ Թրամփը հանդես է եկել միասնության կոչով, ասելով, թե քաղաքական բեմահարթակում պետք է դադար տալ քաղաքական հակառակորդներին սպառնալու մեթոդներին։
Սակայն միասնության մասին նախագահի կոչերը հայտնվեցին ստվերի տակ, երբ նա խոսեց մամուլի մասին, երբ մամուլը նա համարում է ՝՝ժողովրդի թշնամի՛՛։

՝՝Մեր միջեւ առկա բաժանումները վերացնելու եւ միմյանց միջեւ կամուրջներ կառուցելու ջանքերում մամուլն ունի իր դերը եւ պիտի դադարեցնի անվերջ թշնամանքի մթնոլորտը եւ հարատեւ ու հաճախ կեղծ հարձակումներն ու հաղորդագրությունները՛՛, ասել է Թրամփը։

XS
SM
MD
LG