Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն սկսեց Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենալայնածավալ զորավարժությունները


ՆԱՏՕ-ն սկսեց Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենալայնածավալ զորավարժությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

Նորվեգիայի ափերի մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերն անցկացնում են Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենալայնածավալ զորախաղերը։ Trident Juncture, թարգմանաբար՝ Եռաժանի հանգույց անվանումը կրող ռազմախաղերի Նպատակն է ցույց տալ, որ ՆԱՏՕ-ն ունակ է դիմակայելու անվտանգության որեւէ սպառնալիք, ասել է Եռաժանի հանգույց անվանումը կրող վարժանքների հրամանատարներից Դավոր Պետեկը։

Վարժանքներին մասնակցում է 5Օ հազար զինվորական, 65 ռազմանավ, 25Օ ռազմաօդանավ եւ 1Օ հազար զրահապատ մեքենա։
Հրամանատարներից ծովակալ Ջեյմս Ֆոգոն նշում է, որ այս զորավարժությունները չունեն ագրեսիվ նպատակներ։ Եվ դաշինքն այս վարժանքներին մասնակցելու հրավեր է ներկայացրել նաեւ Ռուսաստանին։

Սա այն ժամանակահատվածում, երբ Արեւմուտքն ու Ռուսաստանը շարունակում են Ղրիմը բռնակցելու պատճառով միմյանց միջեւ սկսված լարվածությունն ու հակասությունները։ ՆԱՏՕ-ի որոշ անդամ պետություններ ունեն մտավախություն, որ Մոսկվան կարող է նույնիսկ ներխուժում իրականացնել իրենց տարածքներում։

Հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն տպավորությունը, որ ՆԱՏՕ-ից ավելի շատ օգտվում է Եվրոպան, քան Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի հրամանատարները հիշեցնում են, որ այս դաշինքի պատմության մեջ եղել են դժվար ու ավելի հեշտ տարիներ, սակայն իրենք միշտ են պատրաստ եղել խնդիրները միասնաբար լուծելու գործում։
Պետեկի խոսքերով, իր գոյության 7Օ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն չի եղել այնքան գործուն եւ վճռական, որքան ներկա ժամանակաշրջանում։

Հոկտեմբերի 25-ին սկսված ՆԱՏՕ-ի զորավարժությունները շարունակվելու են մինչեւ նոյեմբերի 7-ը։

XS
SM
MD
LG