Մատչելի հղումներ

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա. Փաշինյանը՝ Ջոն Բոլթոնի հետ հանդիպման մասին


ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանակցություններն անցել են խիստ դրական մթնոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եւ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է Փաշինյանը:

XS
SM
MD
LG