Մատչելի հղումներ

Mega Millions խաղարկության հաղթողը դարձավ միլիարդատեր


ԱՄՆ-ում Mega Millions խաղարկության շրջանակում խաղարկվել է մեկ ու կես միլիարդ ԱՄՆ-ի դոլար: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ շահումն է:

Մեկ միլիարդ 600 միլիոն դոլար է խաղարկվել օրերս ամերիկյան Mega Millions վիճակախաղին շրջանակներում: Արդյունքները հայտնի դարձան երեքշաբթի երեկոյան:

Խաղարկության շահումի չափը աննախադեպ է: Անցած խաղարկությանն այն հասել էր մեկ միալիարդի, սակայն ոչ մի տոմս այդպես էլ չունեցավ վեց թվերից բաղկացած հաղթական շարքը:

Այս անգամ հայտնի է, որ հաղթել է առնվազն մեկ խաղարկության մասնակից Հարավային Քարոլինա նահանգից: Հաղթողը կարող է ստանալ միանգամից 904 միլիոն ԱՄՆ դոլար կամ մեկ միլիարդ 600 միլիոն՝ 29 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի՝ 55 միլիոն դոլար:

Նախկինում ամենամեծ խաղարկված գումարը գրանցվել էր 2016 թվականին Powerball խաղարկության ժամանակ, երբ շահույթը հասել էր 1 միլիարդ 590 միլիոն դոլարի:

Facebook Forum

XS
SM
MD
LG