ԱՄՆ-ի նախագահը շարունակում է քննադատաբար անդրադառնալ Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ-ի սահմաններ շարժվող ներգաղթյալների շարասյանը: Իրենց հերթին դեմոկրատները կենտրոնացել են առողջապահության ոլորտի խնդիրների վրա: Երկու շաբաթից ավելի քիչ ժամանակ է մնացել մինչև միջանկյալ ընտրությունները:
Դեմկրատներից շատերը խուսափում են խոսել ներգաղթյալների շարասյան վերաբերյալ՝ քննադատելով հանրապետականներին ՝՝քաղաքական խաղերի՛՛ մեջ:
Մարդու իրավուքնների պաշտպանության խմբերն էլ իրենց հերթին քննադատում են նախագահ Թրամփին ներգաղթյալներին ՝՝հանցագործներ՛՛ անվանելու և այդ առումով ապացույցներ չտրամադրելո համար:
Ներգաղթյալներից շատերը նշում են, որ իրենք, ներգաղթելով ԱՄՆ, փորձում են գտնել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ կյանք:
«Երազանքն է գալ Միացյալ Նահանգներ, աշխատել այստեղ, օգնել ընտանիքներին , քանի որ մեր երկրներում իրավիճակը չափազանց ծանր է, գործազրկությունը՝ բարձր»,- ասում է Հոնդուրասից ներգաղթյալ Վիկտոր Սանդովալը:
Ներգաղթյալների շարասյունը, որը բաղկացած է մոտ 7000 մարդուց, անցել է Գվատեմալայից Մեքսիկա և այժմ շարժվում է դեպի ԱՄՆ-ի սահմաններ: Նախագահ Թրամփը սպառնում է նրանց դեմ օգտագործել բանակի ստորաբաժանումներ:
Facebook Forum