Մատչելի հղումներ

Միջուկային հրթիռների շուրջ բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի. Ջոն Բոլթոն


Միջուկային հրթիռների շուրջ բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի. Ջոն Բոլթոն
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Ռուսաստանի անվտանգության խորհուրդը տեղեկացրել է, որ պատրաստվում է աշխատանքներ սկսել Միացյալ Նահանգների հետ՝ քննարկելու համար Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը։ Վաշինգտոնն ունի մտավախություն, որ Մոսկվան ոտնահարում է 1987 թվականին կնքված այս պայմանագրի կետերը։ Այս մասին Ռուսաստանը հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Ռուսաստանի պաշտոնատար անձանց, այդ թվում նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ անցկացված հանդիպումից հետո։ Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է այդ պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու իր մտադրությունը, ինչին ի պատասխան Կրեմլը նախազգուշացրել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրսբերումն աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը կդիմի համապատասխան գործողությունների՝ հավասարակշռությունը պահպանելու համար, եթե ԱՄՆ-ը նորացնի միջին հեռահարության եւ մոտ նշանառության հրթիռային համակարգերը։
Բոլթոնի խոսքերով, Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրն այլեւս չի արտահայտում ներկա իրականությունը, քանի որ մի շարք այլ երկրներ եւս կրում են միջին հեռահարության ու մոտ նշանառության միջուկային զենքեր, երկրներ, որոնց թվում են Հյուսիսային Կորեան ու Չինաստանը։

Բոլթոնը երեքշաբթի օրն անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե իր հանդիպումների արդյունքում չի գրանցվել կողմերի միջեւ առաջ եկած խնդիրը հարթելու հարցում առաջընթաց։ Նա չի հայտնել մանրամասնություններ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին՝ տպավորություն ստեղծելով, որ ԱՄՆ-ի վարչակազմը դեռեւս չունի վերջնական պատասխան։

Բոլթոնն ասել է սակայն, որ նախագահ Թրամփը կարող է մոտ ապագայում հայտնել Պուտինի եւ իր միջեւ հնարավոր մի նոր հանդիպման մասին։ Մինչեւ տարեվերջ նրանք միեւնույն ժամանակ լինելու են Փարիզում ու Բուենոս Աերեսում։

XS
SM
MD
LG