Մատչելի հղումներ

Էրդողանը հանդես է եկել լրագրողի սպանության մասին հայտարարությամբ


Էրդողանը հանդես է եկել լրագրողի սպանության մասին հայտարարությամբ
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, թե ԱՄՆ-ում աշխատած Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Հաշուգիի սպանությունը եղել է կանխամտածված։
Սաուդյան Արաբիան անցյալ շաբաթ, առաջին անգամը լինելով, ընդունեց, որ Հաշուգին մահացել է Ստամբուլում գնվող իր հյուպատոսարանում։

Էրդողանը որոշ մանրամասնություններ է իր երկրի խորհրդարանում հայտնել սպանության մասին մեկ օր առաջ այն օրից, երբ Հաշուգին այցելել է հյուպատոսարան։ Սպանության նախորդ օրը մոտ տասնհինգ հոգանոց մի խումբ է ժամանել Ստամբուլ՝ դիվանագիտական հաստատությունում Հաշուգիին հանդիպելու համար։
Նրա խոսքերով, նրանք նախ հեռացրել են անվտանգության համակարգում տեսախցիկների կողմից գրանցվող տեղեկությունները։
Թուրքիան հայտնում է նաեւ այն մասին, որ Հաշուգիի հարսնացուն մի քանի ժամ սպասել է հյուպատոսարանի առջեւ, որից հետո կապվել է Թուրքիայի իշխանությունների հետ ու հայտնել, որ նրան այնտեղ են պահում նրա կամքին հակառակ։
Էրդողանն իր ելույթն ավարտել է մի քանի հարցերով, որոնցից մեկն այն մասին է, թե այժմ որտեղ կարող է գտնվել Հաշուգիի մարմինը։ Մյուս հարցերն այն մասին են, թե ով է կարգադրել նշված խմբին մեկնել Ստամբուլ, եւ ինչու է մինչ այժմ Սաուդյան Արաբիան կատարվածի մասին տվել հակասական բացատրություններ։

59-ամյա Քաշուգին ԱՄՆ-ում էր բնակվում եւ կարճ հոդվածներ գրում ՝՝Վաշինգտոն փոստ՛՛ օրաթերթի համար, որոնք հիմնականում ունեին Սաուդյան Արաբիայի թագաժառանգին քննադատող բնույթ։ Նա նաեւ դատապարտել է Եմենի հակամարտության մեջ Ռիյադի մասնակցությունը։

XS
SM
MD
LG