Մատչելի հղումներ

Ինչ պիտի անի Վաշինգտոնը ‘’Վաշինգտոն փոստ’’-ի լրագրողի սպանությանն ի պատասխան


Ինչ պիտի անի Վաշինգտոնը ‘’Վաշինգտոն փոստ’’-ի լրագրողի սպանությանն ի պատասխան
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

ԱՄՆ-ում քննարկում են Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Հաշուգիի մահվան պատճառները եւ այն հետեւանքները, որոնք կարող են առաջ գալ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններում:

Սաուդյան Արաբիան նախ հայտարարում էր, թե որեւէ տեղեկություն չունի թագաժառանգ իշխան Մումամեդ բին Սալմանի սուր քննադատ, լրագրող Ջամալ Հաշուգիի մահվան կամ նրա գտնվելու մասին: Բայց ահա շաբաթավերջին այն ընդունեց, որ ‘’Վաշինգտոն փոստ’’-ի սյունակագիր լրագրողը սպանվել է Ստամբուլում իր հյուպատոսարանում:
Ինչպես Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը հաղորդեց, հյուպատոսարանում սկսված քննարկումները հանգեցրել են ֆիզիկական պայքարի, ինչի արդյունքում Հաշուգին մահացել է:


‘’Վաշինգտոն փոստն’’ այս առնչությամբ գրել է, թե ‘’Չի կարելի թույլ տալ, որ Սաուդյան Արաբիան, իր բռնությունները կոծկելու նպատակով հորինի ինքնարդարացման մասին պատմություններ’’:

‘’Amnesty International’’ կազմակերպությունն էլ հորդորում է սկսել անկախ հետաքննություն:

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը կարծում է, որ սա պիտի դառնա երկու երկրների միջեւ հարաբերություններում փոփոխություն իրականացնելու պատճառ:

‘’Հարկավոր է դադարեցնել ռազմական տեխնիկայի վաճառքը, հարկավոր է դադարեցնել անվտանգության բնագավառում նրանց հատկացվող օժանդակությունը’’, ասել է նա:

Նախագահ Թրամփն ասում է, թե ռազմական տեխնիկայի վաճառքը դադարեցնելու դեպքում մեծապես կտուժեն ԱՄՆ-ի աշխատավորները, որոնցից շատերը, ասում է նա, կկորցնեն իրենց աշխատանքը:
Թրամփի կուսակից կոնգրեսական Փիթըր Քինգն իր հերթին պնդում է, որ ԱՄՆ-ը պիտի պահպանի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները: Նա նշում է, որ այս երկիրը հետախուզության բնագավառում տեղեկություններ հաղորդելու շատ կարեւոր աղբյուր է:

‘’Այն նաեւ մի պատվար է`ընդդեմ Իրանի, եւ շատ սերտորեն է համագործակցում Իսրայելի հետ: Այնպես որ, հարկավոր է այս ամենը դնել կշեռքի նժարների վրա’’, ասել է կոնգրեսականն ու ավելացրել, թե ‘’աշխարհն այնքան էլ պարզ բան չէ’’:

Սաուդյան Արաբիային զենքերի վաճառքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կոնգրեսը չի որոշել դադարեցնել այն: Նման որոշումն աննախադեպ կլինի ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների պատմության ողջ ընթացքում:

XS
SM
MD
LG