Մատչելի հղումներ

               Թրամփը խոստանում է զինված ուժերով հսկել Մեքսիկայի հետ սահմանը, եթե միգրանտների երթը շարունակվի


Թրամփը խոստանում է զինված ուժերով հսկել Մեքսիկայի հետ սահմանը, եթե միգրանտների երթը շարունակվի
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ Հոնդուրասը, Գվատեմալան եւ Մեքսիկական կկանգնեն հետեւանքների առջեւ, եթե չկանգնեցնեն դեպի Միացյալ Նահանգներ ուղեւորվող հազարավոր միգրանտների երթը: Նրանք արդեն հատել են Գվատեմալայի ու Մեքսիկայի միջեւ սահմանը:

Մեքսիկայի իշխանություններն անցյալ շաբաթ արգելափակել էին Մեքսիկան Գվատեմալային կապող կամուրջը, որպեսզի կասեցվեր հոնդուրասցի միգրանտների երթը: Միգրանտներից շատերը, որոնց վերջնական նպատակը Միացյալ Նահանգներ հասնելն է, կարողացել էին սահմանը հատել Սուխիատ գետը լողալով, կամ փոքր մակույքներով: ԱՄՆ-ի նախագահ Թրամփն այդ առնչությամբ գովեստի խոսքեր է ասել Մեքսիկայի իշխանությունների հասցեին:

Միգրանտներն ասում են, թե իրենց կյանքը դնում են վտանգի տակ, քանի որ Հոնդուրասում չունեն լավ կյանքի ապագա:

Իսկ Թրամփի վարչակազմին քննադատում են Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին միգրանտների նկատմամբ ցուցաբերվող խիստ վերաբերմունքի կապակցությամբ: Այս մասին կիրակի օրը Նեւադայում խոսել է երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը:
‘’Գրողը տանի, ինչ է կատարվում Ամերիկայում: Այստեղ մոր ձեռքերից տանում են նրանց մանկահասակ երեխաներին: Այս ի՞նչ ենք մենք անում, այս ու՞ր ենք հասել’’, ասել է Բայդընը:

Նույն նահանգի այլ հատվածում անցկացրած քարոզարշավի ժամանակ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին, իր խոսքերով ասած, հանցագործներին Միացյալ Նահանգներ հրավիրելու համար:

‘’Դեմոկրատական կուսակցությունը բացահայտ կերպով այստեղ է հրավիրում անօրինական ներգաղթյալների, ոտնահարելու մեր օրենքները, խախտելու համար սահմանները’’, հայտարարել է Թրամփը:

Եվ այս հարցը Թրամփը դարձրել է քաղաքական թեմա նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրությունների համար, եւ սպառնացել է դադարեցնել այդ երկրներին հատկացվող օգնությունը եւ փակել Մեքսիկայի հետ սահմանը:

‘’Ես կզմրսեմ այդ սահմանը, մինչեւ նրանք կփորձեն հասնել այնտեղ’’, ասել է Թրամփը ու ավելացրել, որ այնտեղ կտեղաբաշխի ռազմական ուժեր:

Գվատեմալայի ու Հոնդուրասի նախագահներն անցկացրել են համատեղ ասուլիս, ու կոչ արել միգրանտներին վերադառնալ հայրենիք:

Հոնդուրասի նախագահն ասել է, թե իրենք կազմել են հատուկ փաթեթ, հետ վերադարձողներին հավելյալ հնարավորություններ տալու համար: Նա ու Գվատեմալայի նրա պաշտոնակիցը փորձել են վստահեցնել Միացյալ Նահանգներին, որ ոմանք արդեն վերադարձել են:

Սակայն երթի հիմնական մասը երդվել է հասնել Միացյալ Նահանգներ:

XS
SM
MD
LG