Մատչելի հղումներ

Կերչի քոլոջում տեղի ունեցած սպանությունը գլոբալիզացիայի արդյունք է, ասում է Պուտինը


Կերչում տեղի ունեցած զանգվածային սպանության գործով ընթանում է նախաքննություն: Պուտինը սպանությունը կապել է գլոբալիզացիայի հետ

Ռուսաստանի իշխանությունները փորձում են պարզել, թե արդյոք սևծովյան Կերչ քաղաքի քոլեջում սպանդ իրականացրած ուսանողը գործել է միայնակ: Զանգվածային սպանության արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ, ավելի քան 50-ը' վիրավորվել:

Կրեմլի կողմից նշանակված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսիոնովը ասել է, որ մարդասպանը, ով ինքնասպանություն է գործել, չէր կարող միայնակ իրականացնել նման զանգվածային սպանություն:

Այս պահին տասնյակ վիրավորներ շարունակում են գտնվել հիվանդանոցներում: Հինգշաբթի տեղի ունեցավ առաջին զոհերի հողարկավորման արարողությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը, ելույթ ունենալով Սոչիում միջազգային համաժողովի ընթացքում, ասել է, որ ողբերգությունն արդյունքն է գլոբալիզացիայի, քանի որ նմանատիպ ողբերգություններ սկիզբ են առնում Միացյալ Նահանգներում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 4 տարի առաջ բռնակցել էր Ղրիմը, որի արդյունքում արևմտյան երկրները սահմանել են պատժամիջոցներ Մոսկվայի նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG