Մատչելի հղումներ

Ֆինասական հատկացումները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ


Ֆինասական հատկացումները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00

ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Կոնգրեսի համար պայքարող թեկնածուներն իրենց ընտրարշավների համար մինչ այժմ հավաքել են 2 միլիարդ 300 միլիոն դոլար:
Ի դեպ, դեմոկրատները հանրապետականներին գերազանցում են 400 միլիարդ դոլարով:
Դեմոկրատներին դա հաջողվել է հիմնականում անհատ նվիրատվությունների, համացանցի եւ հանգանկությունների միջոցով:
Ստացված գումարների մեծ մասը ծախսվում է հեռուստաժամեր գնելով: Հեռուստատեսությունը թեկնածուները դեռեւս համարում են գովազդի ամենալավ միջոցը:

Կոնգրեսի նախկին անդամների ընկերակցության նախագահ Մարթին Ֆրոսթն ասում է, թե Ամերիկայում մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր փոքր, սակայն մեծ թվով նվիրատվություններ են կատարում հօգուտ դեմոկրատների:
Եվ դեմոկրատների դրամահավաքի հաջողությունը հանրապետականներին ստիպում է վերանայել իրենց քարոզարշավը ֆինանսավորելու ռազմավարությունը: Բայց նաեւ կան փորձագետներ, ինչպես օրինակ Մայքըլ Ստիիլը, ովքեր հիշեցնում են, որ հաղթանակի համար միայն փողը չէ կարեւոր, եւ որ եղել են դեպքեր, երբ պարտվել են առավել մեծ գումարներ ստացած թեկնածուները:

Դեմոկրատներին հարկավոր է առնվազն եւս 23 աթոռ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար: Այստեղ նրանք ունեն դրա հնարավորությունը: Սակայն Սենատը եւս իրենց վերահսկողության տակ առնելու դեմոկրատների հույսերը մարում են աստիճանաբար:

XS
SM
MD
LG