Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է ներդրումային ծրագրեր իրականացնել նոր զարգացող երկրներում


ԱՄՆ-ը պատրաստվում է ներդրումային ծրագրեր իրականացնել նոր զարգացող երկրներում
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքի կայարանը եւ երկաթուղին ցամաքով շրջապատված այս երկիրը կապում են Ադենի ծովածոցի նավահանգիստներին ու Կարմիր Ծովին: Դրա կառուցումն իրականացվել է Չինաստանի ֆինանսավորմամբ:

Ու երբ Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձինք տեսնում են նման կառույցներ ու հասկանում, որ Չինաստանն այսպիսով կուլ է տալիս այս տարածաշրջանները, գալիս են այն եզրահանգման, որ Միացյալ Նահանգները չպետք է հեռու կանգնի արտաքին ներդրումների իր ծրագրերից: Այս մասին է ասում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դանիել Ռունդեն:

Այդ պատճառով է, որ ԱՄՆ-ը սկսել է վերանայել ‘’Ամերիկան առաջին հերթին’’ Թրամփի կարգախոսը: Եվ ահա Թրամփի վարչակազմը հաստատում է Միջազգային զարգացումների ֆինանսավորման կորպորացիան:

Ինչպես Բրուքինգզ հաստատության վերլուծաբաններից Ջորջ Ինգրամն է ասում, շատ կարեւոր է, որ Կոնգրեսը եւ վարչակազմն ընդունում են աշխարհում զարգացում ապահովելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ֆինանսական ներդրումներ իրականացնելու գործի կարեւորությունը:

‘’Մենք չենք ընդունում գլոբալիզացիայի գաղափարախոսությունը’’, ասում էր Թրամփը ժամանակին:
Բայց հիմա նրա ու իր վարչակազմի համար պարզ է դառնում, որ ‘’Մեկ գոտի, մեկ ճանապարհ’’ անվամբ մեկ տրիլիոն դոլարի չափով չինական ներդրումներն աշխարհում բարձրացնում է Պեկինի աշխարհաքաղաքական կեցվածքը:

Միջազգային զարգացումների ֆինանսավորման կորպորացիայի 60 միլիարդ դոլարն իհարկե բավարար չէ Չինաստանի մեկ տրիլիոն դոլարի դեմ պայքարելու համար, սակայն այն կարող է մեծ ազդեցություն ունենալ միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցության դեպքում: Իսկ համանման կազմակերպություններ ունեն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Սկանդինավյան երկրները:

Այնպես որ, Աֆրիկայի, Ասիայի ու Լատինական Ամերիկայի նոր զարգացող երկրները կարող են մեծապես շահել ամերիկյան ներդրումներից, քանի որ Վաշինգտոնում արդեն կատարվել է այդ ուղղությամբ առաջին քայլը:

XS
SM
MD
LG