Մատչելի հղումներ

Հաշուգիի անհետացման փաստը վեր է հանում լրագրողների պաշտպանության խնդիրն աշխարհում


Հաշուգիի անհետացման փաստը վեր է հանում լրագրողների պաշտպանության խնդիրն աշխարհում
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Սաուդյան Արաբիայի լրագրողի անհետացման ու հնարավոր սպանության փաստը զայրույթ է առաջ բերել աշխարհում, փաստ, որը նաեւ պահանջում է պատասխաններ։ ՝՝Վաշինգտոն փոսթ՛՛ օրաթերթի սյունակագիր Ջամալ Հաշուգիին վերջին անգամ տեսել են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելիս։ Որտեղից, սակայն, նա այլեւս դուրս չի եկել։

Հաշոգիի գործընկերներից Ջեյսոն Ռեզաիանին Իրանում անազատության մեջ էին պահել 544 օր։ Վերջինիս խոսքերով, ավելի ու ավելի մեծաթիվ լրագրողների են ձերբակալում, ահաբեկում ու սպանում այն երկրներում, որոնք համարվում են դաշնակիցներ ԱՄՆ-ի համար։ Այդ տենդենցը, ասում է նա, ավելի է ընդարձակվում, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները պիտի իր հստակ դիրքորոշումն արտահայտի։ Մի բան, ինչը ասում է նա, դեռ չի երեւում։

Հիշեցնենք, որ խոսելով դեպքի կապակցությամբ, ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Սաուդյան Արաբիան ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ 1ՕՕ միլիարդ դոլարի համարժեք ռազմական սարքավորումների մեծ գնորդ է։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի համաձայն, իրենց պարտականությունները կատարելու պատճառով աշխարհում ձերբակալված լրագրողների թիվը 2Օ17 թվականին սահմանել է ռեկորդ։ Այս տարի մինչ այժմ աշխարհի տարբեր հատվածներում սպանվել է 44 լրագրող։

Ինչպես Պակիստանում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի բյուրոյի ղեկավար Այեշա Թանզիիմն է ասում, տարածաշրջանի երկրներում էլ տարածված են առեւանգումները, երբ լրագրողի դիմաց փրկագին չմուծելու դեպքում առեւանգված լրագրողներին փոխանցում են Թալիբանի զինյալներին, որոնք էլ պահանջում են ավելի մեծ գումարներ, կամ գերիների փոխանակում։
Փորձագետներն ասում են, որ եկել է լուրջ ու վճռական քայլերի դիմելու ժամանակը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեից Ռոբ Մահոնեյի խոսքերով, հիմա պետք է իրականացվի միջազգային հետաքննություն Քաշոգիի գործով, որպեսզի այն դառնա օրինակ տարբեր երկրների իշխանությունների համար, որ հեշտությամբ չեն կարող իրականացնել բռնություններ ընդդեմ լրագրողների։

Freedom House կազմակերպության տվյալներով, համաշխարհային առումով մամուլի ազատությունն աշխարհում անցած 1Օ տարիների ընթացքում ներկայումս իջել է ամենացածր մակարդակին։ Եվ աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն է կարծում, որ օգտվում է իրոք ազատ մամուլից։


XS
SM
MD
LG