Ռուսաստանի պաշտոնատար անձինք ասում են, թե Ղրիմի ուսումնական հաստատություններից մեկի վրա իրականացված հրազենային հարձակումը, որին զոհ է գնացել 2Օ մարդ, եղել է ոչ թե ահաբեկչական հարձակում, այլ՝ զանգվածային ջարդ։
Ոսանողներից մեկի կողմից իրականացված հրազենային հարձակման արդյունքում 2Օ զոհերի մեծ մասն ուսանողներ են։ Նրանց մի մասը մահացու հարվածներ է ստացել ճաշարանում տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից, մյուս մասը՝ 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովի որսորդական հրացանով արձակված կրակոցներից։ Զոհվածների ու վիրավորների ներքին օրգաններում հայտնաբերվել են մետաղե տափօղակներ եւ գնդառանցքակալի մետաղե գնդակներ։
Ինչպես Ռուսաստանի հետաքննությունների կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն է ասել, քոլեջի դասասենյակներից մեկում էլ հայտնաբերվել է Ռոսլյակովի դին։ ՝՝Դատելով հանցագործության տեսարանից՝ հետաքննության նախնական կարծիքն այն է, որ Ռոսլյակովն այս սպանդից հետո ինքնասպան է եղել՛՛, ասել է հետաքննիչը։
Անցած մի քանի տասնամյակների ընթացքում Ռուսաստանում տեղի են ունեցել ահաբակչական մեծ թվով հարձակումներ։ Հիշենք 2ՕՕ4 թվականը, երբ իսլամիստ զինյալները, գրավելով Ռուսաստանի կովկասյան տարածաշրջանում գտնվող Բեսլանի դպրոցի շենքը, պատանդ էին վերցրել ավելի քան 1ՕՕՕ մարդու։ Դրանից հետո կառավարության կողմից իրականացված գործողության ընթացքում դպրոցում զոհվել էր մոտ 33Օ մարդ, որոնց թվում՝ 18Օ երեխա։
Կերչում չորեքշաբթի օրն իրականացված հարձակումն առաջին հայացքից ահաբեկչական հարձակում է հիշեցնում։ Սակայն Ռուսաստանի պաշտոնական անձինք այն շտապ անվանեցին զանգվածային սպանություն՝ հերքելով ահաբեկչական գործողություն լինելու հնարավորությունը։
Երկրի նախագահ Պուտինը հայտարարեց, թե մանրամասնությամբ կպարզվեն հարձակման դրդապատճառները եւ կրհրապարակվեն։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, հիշեցնելով, որ Ղրիմն իրավաբանորեն համարվում է իր երկրի տարածք, հայտարարել է, թե իր կառավարությունը մոտից է հետեւում դեպքերի զարգացմանը։
՝՝Սա կարեւոր հարց է մեզ համար, քանի որ նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են՛՛, ասել է Պորոշենկոն։ ՝՝Իսկ որտեղ Ուկրաինայի քաղաքացիներ են զոհվում, ողբերգություն է Ուկրաինայի համար՛՛, ավելացրել է նա։
Կերչը ներկայումս ուժեղ վերահսկողության տակ է գտնվում, երբ իշխանությունները փորձում են պարզել, թե արդյոք այն եղել է 18-ամյա պատանու կազմակերպած հանցագործությունը, թե ունեցել է կազմակերպիչների ավելի մեծ ցանց։