Մատչելի հղումներ

Եգիպտոսը կարող է կրկին դառնալ ռուսաստանցիների սիրված հանգստավայրը


Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ Սիսին Ռուսաստան կատարած այցի ընթացքում կարծես թե կարողացավ համոզել նախագահ Վլադիմիր Պուտինին վերադարձնել Եգիպտոսի հանգստավայրերի հետ ուղիղ ուղեւորափոխադրումները.

«Մեր բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ջանքերի արդյունքում այսօր հնարավոր եղավ ստորագրել ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որը, հավատացած եմ, մեր երկրների միջեւ համագործակցության նոր էջ կբացի»:

Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում Եգիպտոսը կրկին հաստատել է Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք գնելու պատրաստակամությունը: Որոշում, որը Մոսկվայի ռազմաարդյունաբերական ոլորտի դեմ Արեւմուտքի կողմից ընդունվող պատժամիջոցների պայմաններում Վլադիմիր Պուտինի համար հատկապես կարեւոր է: Ռուսաստանը փոխարենը համաձայնել է վերսկսել ուղիղ չվերթներ եգիպտական Շարմ էլ Շեյխ ու Հուրգադա, որոնք մինչեւ 2015-ի ահաբեկչությունը ռուսաստանցիների սիրած հանգստավայրերն էին:

«Նկատում ենք, որ մեր եգիպտացի ընկերներն ամեն ինչ անում են թռիչքների անվտանգությունն ուժեղացնելու համար, այնպես որ մոտ ժամանակներում կաշխատենք վերականգնել այս ուղղություններով չվերթները», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ չվերթները դադարեցվել էին 2015-ի Սինայ թերակղզու վրա ահաբեկչությունից հետո, որը Եգիպտոսից վերադարձող ռուսական ինքնաթիռի 224 ուղեւորի կյանք խլեց: Մոսկվան, մեղադրելով եգիպտական կողմին չվերթների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ, դադարեցրել էր օդային երթեւեկությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG