Մատչելի հղումներ

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում կլինեն հետևյալ հարցերը.

  • «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
  • «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
  • «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին:
XS
SM
MD
LG