Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը հրաժարվում է վճարել իր խոստացած մեկ միլիոն դոլարը


ԱՄՆ-ի սենատոր Էլիզաբեթ Ուորենի ԴՆԹ թեստի արդյունքների հրապարակումը հանրությունը դիտարկել է որպես նախընտրական քայլ 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ

ԱՄՆ-ի սենատոր Էլիզաբեթ Ուորենը հրապարակել է իր ԴՆԹ թեստի արդյունքները, որոնք ապացուցում են, որ նա ունի բնիկ ամերիկացու գեներ:

Այս քայլը մեկնաբանվում է որպես 2020 թվականին սենատոր Ուորենի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավոր հայտ:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը բազմիցս հեգնանքով է արձագանքել Ուորենի բնիկ ամերիկացի լինելու պնդմանը՝ նրան անվանելով Պոկահոնտաս, պատմական դեմք հանդիսացող բնիկ ամերիկուհու պատվին:

«Ես կվճարեմ մեկ միլիոն դոլար ձեր ընտրած բարեգործական կազմակերպությանը, եթե դուք ԴՆԹ թեստ անցնեք եւ այն ցույց տա, որ բնիկ ամերիկուհի եք»,- հայտարարել էր Թրամփը:

Սակայն Ուորենի կողմից ԴՆԹ թեստն անցնելուց ու արդյունքների հրապարակումից հետո նախագահ Թրամփը հրաժարվել է իր խոսքերից՝ կոչ անելով լրագրողներին նորից կարդալ իր հայտարարությունը:

Սենատոր Ուորենի հրապարակած ԴՆԹ թեստի արդյունքները ցույց են տալիս, որ իր նախնիների շրջանում 6-8 սերունդ առաջ եղել է բնիկ ամերիկացի:

Facebook Forum

XS
SM
MD
LG