Մատչելի հղումներ

Հաշուգի անհետացումը լուրջ խնդիր է Սաուդյան Արաբիայի համար


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա է ուղարկել իր պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ Ջամալ Հաշոգի անհետացման թեմայով թագավոր Սալմանի հետ բանակցություններ վարելու համար: Թուրքական աղբյուրները պնդում են, որ Հաշոգին սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում:

Թուրքիայի ոստիկանությունը հետաքննչական գործողություններ է իրականացրել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքն ընդգծել է, որ մարդասպանները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի Սաուդյան Արաբիա նախատեսվող այցի նախօրեին մամուլը չի բացառել, որ մոտ ժամանակներում Ռիադը կարող է ընդունել, որ "Washington Post"-ի սյունակագիրը պատահմամբ է սպանվել հարցաքննության ընթացքում:

Իսկ Վաշինգտոնում խնդիրը շարունակում է լայն քննարկման նյութ հանդիսանալ: Դեմոկրատները շարունակում են քննադատել Թրամփին ստեղծված իրավիճակի շուրջ վերջինիս արձագանքների համար:

Որոշ փորձագետների կարծիքով ստեղծված իրավիճակն իր անդրադարձը կունենա Թրամփի վարչակազմի ու սաուդցի արքայազն Մուհամեդ բին Սալմանի հարաբերությունների վրա: Վերջինս հանդիսանում է այսօր Սաուդյան Արաբիայի իրական կառավարիչը:

«Այսպիսով գործ ունենք երիտասարդ թագաժառանգի հետ, ում գործողությունները ավելի շատ զգացմունքային են, ով հաշվի չի առնում միջազգային դիվանագիտության նորմերը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերում միջազգային պայմանագրերի ու իրավունքի հանդեպ»,- ասում է Ջամալ ալ Շայալը Ալ Ջազիրայից:

Փորձագետների մյուս խումբն էլ կարծում է, որ Ռիադը կարող է ունենալ լուրջ խնդիրներ արևմտյան ներդրողների հետ, եթե պարզվի, որ Սաուդյան Արաբիան պատվիրել էր Հաշոգի սպանությունը:

«Նման գործողությունները, որոնք այդչափ հակասում են միջազգային իրավունքին և դիվանագիտությանը, խնդրահարույց կարող են լինել սաուդցիների համար: Կարծում եմ կլինեն ցավալի հետևանքներ, եթե ԱՄՆ-ը, օրինակ, հայտնի, որ նրանք մեղավոր են պարոն Հաշոգի սպանության հարցում»,- նշում է "IG Market"-ի վերլուծաբան Քրիս Բիուչամփը:

Հաշոգի անհետացման կապակցությամբ ամերիկյան մի շարք բիզնեսներ ի նշան բողոքի հրաժարվել են մասնակցել Ռիադում հաջորդ շաբաթ նախատեսված Ապագա ներդրումային նախաձեռնությունների մասին հավաքին, որը հաջորդում է շվեյցարական Դավոսում տարեկան համաշխարհային տնտեսական համաժողովին:

Facebook Forum

XS
SM
MD
LG