Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման մեղադրյալը ազատ է արձակվել


ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման մեղադրյալը Գերմանիայում ազատ է արձակվել և տեղափոխվել Մարոկկո:

Գերմանիայի պետական մարմինները հաստատել են, որ երկուշաբթի երեկոյան Մունիր Ալ-Մոթասադեքը խիստ հսկողության ներքո Ֆրանկֆուրտի օդանավակայանից տեղափոխվել է իր հայրենիք՝ Մարոկկո:

Ալ-Մոթասադեքը ազատ էր արձակվել 15 տարի ազատազրկման մեջ անցկացնելուց հետո՝ ժամկետի լրանալուն պես Մարոկկո տեղափոխվելու պայմանով:

Նա աշխարհում առաջին մարդն էր ում դատապարտել և մեղավոր էին ճանաչել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ, որի հետևանքով շուրջ 3000 մարդ էր զոհվել:

Հիշեցնենք, որ Ալ-Մոթասադեքը ժխտել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպման մեջ իր մասնակցության մեղադրանքները, սակայն հաստատել էր, որ դրա կազմակերպիչներն իր ընկերներն են եղել:

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման մեղադրյալը ազատ է արձակվել
please wait

No media source currently available

0:00 0:00:43 0:00

XS
SM
MD
LG