Մատչելի հղումներ

 
Թրամփը կարծում է, որ կառավարությունից շուտով կհեռանա պաշտպանության նախարարը

Թրամփը կարծում է, որ կառավարությունից շուտով կհեռանա պաշտպանության նախարարը


Թրամփը կարծում է, որ կառավարությունից շուտով կհեռանա պաշտպանության նախարարը
please wait

No media source currently available

0:00 0:01:09 0:00

ԱՄՆ-ի նախագահը կարծում է, որ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը կլինի կառավարությանը հրաժեշտ տվող հաջորդ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: ‘’ՍիԲիԷս’’ կայանին տված հարցազրույցում հանրապետական նախագահն ասել է, թե ինքը Մեթիսից դեռեւս չի ստացել նման ակնարկ, սակայն ավելացրել է.‘’Եթե ուզում եք իմանալ, իմ կարծիքով, Մեթիսն ինչ որ ձեւով դեմոկրատ է’’:

Սակայն նախագահն ասել է նաեւ, թե ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալը ‘’լավ մարդ է’’, ում հետ ինքը շատ լավ է աշխատել:

Այժմ կա բարձր պաշտոնատար անձանց մի երկար ցանկ, որոնք Թրամփ 21 ամիսների պաշտոնավարման ընթացքում կամ հեռացվել են իրենց պաշտոններից, կամ իրենք են ներկայացրել հրաժարականներ: Նրանց շարքին վերջերս միացավ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին:

Թրամփի խոսքերով, իր վարչակազմում դեռեւս կան մարդիկ, որոնցով ինքը ‘’հիացած չէ’’:
Հիշեցնենք, որ Թրամփը հաճախ է քննադատել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին` ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի ժամանակ Ռուսաստանի հետ գաղտնի հանդիպումների հարցի շուրջ հետաքննությունից ինքնաբացարկ հայտարարելու պատճառով:
Ինչ վերաբերում է Սպիտակ տանը քաոս հաստատվելու մասին տեղեկություններին, Թրամփը դրանք անվանում է ‘’կեղծ լուրեր’’:

XS
SM
MD
LG