Մատչելի հղումներ

 
Ջասթին Թրյուդո. Հայաստանում մեծ ներուժ կա ներդրումների համար

Ջասթին Թրյուդո. Հայաստանում մեծ ներուժ կա ներդրումների համար


Հայաստանում ներդրումների մեծ ներուժ կա, որոնք հետաքրքիր են կանադական ընկերությունների ու կանադահայերի համար ն հոկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Նա կարևորել է հանրային վստահությունը տնտեսության զարգացման հարցում: Ըստ Կանադայի վարչապետի, վարչապետ Փաշինյանը գիտակցում է դա:

ՀՀ վարչապետն իր հերթին ընդգծեց, որ կանադական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ներդրումների աշխուժացմանը: Միջոցառումներին մասնակցող մի շարք կանադացի գործարարներ արդեն մտադիր են ընդլայնել իրենց ներդրումների ծավալը Հայաստանում, հայտնել է վարչապետ Փաշինյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG