Օրերս ռուս-ամերիկյան տիեզերային առաքելությունը ստիպված դադարեցվեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Տիեզերագնացներ Նիք Հեյն ու Ալեքսեյ Օվչինինը բարեհաջող վայրէջք կատարեցին առաքելության մեկնարկից կարճ ժամանակ անց:
Խնդիրը կապված էր ռուսական «Սոյուզ» տիեզերանավը կրող հրթիռի շարժիչների հետ: Ռուսական կողմը հետաքննություն է սկսել անսարքության պատճառները բացահայտելու համար:
«Վերջինն 7 տարիների ընթացքում միակ տիեզերք տեղափոխող միջոցը ռուսական համակարգերն են»,- նշում է Ջորջ Վաշինգտոն համալսարանի Տիեզերքի հետ կապված դպրոցի ներկայացուցիչ Ջոն Լոգսդոնը:
Միջազգային տիեզերակայանն այս ոլորտի ամենամեծ ենթակառուցվածքներից է, որի կառուցման ու շահագործմանը մասնակցել են 15 երկրներ:
«Սա իրոք աննախադեպ է: Այն ընդգծվում է խաղաղ համագործակցությունը ոչ միայն դաշնակիցների, այլ նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև անկախ երկու երկրների լարված քաղաքական հարաբերությունները»,- ասում է Լոգսդոնը:
Նիք Հեյգը նշել է, որ բավարարված է այլ երկրների ներկայացուցիչների հետ համագործակցությունից: Նա պատրաստ է կրկին ընդգրկվել առաքելության կազմի մեջ, որին նախապատրաստվել է վերջին 5 տարիների ընթացքում:
Facebook Forum