Մատչելի հղումներ

Ռուս-ամերիկյան առաքելությունն ընդհատվել է


Ռուս-ամերիկյան տիեզերագնացների առաքելությունն արտակարգ վայրէջք է իրականացրել Ղազախստանում՝ տեխնիկական խնդիրների պատճառով։

Ռուս-ամերիկայն առաքելության «Սոյուզ» տիեզերանավը իր մեկնարկից կաճ ժամանակ անց, արտակարգ իրավւճակի պատճառով վերադարձել է երկիր։

NASA-ն տեղեկացնում է, որ տիեզերանավն ունեցել է խնդիրներ, որոնք բացահայտվել են Ղազախստանի Բայկանուր տիեզերակայանից դեպի տիեզերք առաքելության մեկնումից հետո:

Տիեզերանավն առանց խնդիրների վերադարձել է երկիր՝ վայրէջք կատարելով Ղազախստանի արևելքում տիեզերակայանից ոչ հեռու: NASA-ն հաղորդում է, որ տիեզերագնացներ Նիկ Հագյուն և Ալեքսեյ Օվչինինը իրենց լավ են զգում:

NASA-ն տեղեկացնում է նաև, որ Ռուսկոսմոսի հետ միասին իրականցնում է հետաքննություն՝ անսարքության պատճառները բացահայտելու համար:

NASA-ի նախկին տիեզերագնաց Քևին Ֆորդը ողջունել է ինժեներական անձնակազմի աշխատանքը՝ արտակարգ վայրէջքը հաջող կազմակերպելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG