Մատչելի հղումներ

«Մայքլ» ծովամրրիկի պատճառով գրանցվել են զոհեր


«Մայքլ» ծովամրրիկի ուժգնությունը նվազել է՝ վերածվելով արևադարձային փոթորիկի: Այն Ջորջիա նահանգից շարժվում է դեպի Հյուսիսային և Հարավային Քարոլինա և Վիրջինիա նահանգներ։

«Մայքլ» ծովամրրիկը դարձել է մարդկային զոհերի պատճառ. Ջորջիա նահանգում կոտրված ծառն ընկել է տան վրա, որի արդյունքում զոհվել է 11-ամյա մի աղջնակ: Նմանատիպ ողբերգություն գրանցվել է նաեւ Ֆլորիդա նահանգում, ուր զոհվել է մի տղամարդ:

Մայքլ ծովամրրիկն ԱՄՆ-ի ափերին է հասել որպես 4-րդ աստիճանի փոթորիկ, որը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Ֆլորիդայում:

«Ուրախ եմ, որ դեռ այստեղ եմ և վերապրել եմ այս ամենը: Վտանգը մոտ էր, սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ»,- ասում է Պանամա քաղաքի բնակիչ Էնդրյու Լամոնիկան:

Ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքին՝ նախագահ Թրամփնը հայտարարել է, որ դաշնային իշխանությունները փոթորիկի հարցում սերտորեն համագործակցում են տեղական իշխանույունների հետ:

«Իրավիճակը ծանր է: Բոլորը սերտորեն համագործակցում են տեղական իշխանությունների հետ: Շատ շուտով կայցելեմ Ֆլորիդա», - հայտարարել է Թրամփը:

Փոթորիկի հետևանքով առաջացած ջրհեղեը ևս մեծ վնասներ է հասցրել ամերիկյան ափամերձ շրջաններին:

Նախքան Միացյալ Նահանգների ափերին հասնելը Մայքլ ծովամրրիկը հարվածել է արևմտյան Կուբային և Կենտրոնական Ամերիկայի մի հատվածի: Առնվազն 13 մարդ է զոհվել փոթորիկի պատճառով Սալվադորում, Հոնդուրասում ու Նիկարագուայում:

Facebook Forum

XS
SM
MD
LG