Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում կանայք ավելի շատ հակված են քվեարկելու դեմոկրատների օգտին


Մոտ մեկ ամցից, ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Ըստ հետազոտությունների, դեմոկրատները կարող են մեծամասնություն վերցնել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում, որը կխափանի հանրապետականների օրակարգը: Վիճահարույց նահանգների համար պայքարը կարող է վճռորոշ լինել:

Լին Ֆեդելը բարձրագույն կրթությամբ դպրոցի ուսուսչուհի է Նյու Ջերսի նահանգից, ով նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկել է անկախ թեկնածուի համար, սակայն այսօր պատրաստվում է քվեարկել դեմոկրատների օգտին:

«Կարծում եմ՝ կառավարությունը կարող է օգնել տների տրամադրման, կրթության և բնապահպանական հարցերում և պետք է շատ ավելին անի»,- ասում է Ֆեդելը:

Մեկ այլ ընտրող Քրիս Էլիոթն ասում է, որ պատրաստվում է քվեարկել հանրապետականների օգտին, քանի որ կողմնակից է նրանց ներգաղթի քաղաքականությանը: Միեւնույն ժամանակ նա փոշմանել է, նախագահական ընտրություններում Թրամփի օգտին քվեարկելու համար։

«Ես ներգաղթյալ եմ: Ես այստեղ եմ եկել օրինական, հետեւելով բոլոր օրենքներին: Դեմ եմ անօրինական ներգաղթին»,- ասում է Էլիոթը:

Իր հերթին Քեյթ Սմիթը առաջնային է համարում տնտեսական խնդիրները:

«Ինձ համար կարևոր է ֆինանսական քաղաքականությունը, կառավարական ծրագրերի ու դրանց կարգավորման հետ կապված հարցեր»,- ասում է Սմիթը:

Ինչպես ցույց են տալիս նախկինում անցկացված հետազոտությունները, ԱՄՆ-ում կանայք ավելի շատ հակված են քվեարկելու ի օգուտ դեմոկրատների: Այս ընտրություններին դեմոկրատներն առաջ են քաշում մի շարք ընտրատեղամասերում կին թեկնածուների, հատկապես այն ընտրատեղամասերում, ուր հանրապետական թեկնածուներն անփորձ են:

Դրա օրինակներից է Միքի Շերիլը, ով իր թեկնածությունն է առաջ քաշել մի ընտրատեղամասում, որտեղ մոտ 36 տարի դեմոկրատները չեն հաղթել:

«Նայելով մեր հանրահավաքների մասնակիցներին և մեր աջակիցներին ՝ հասկանում ենք, որ կանանց ձայնն այստեղ որոշիչ է լինելու»,- ասում է Շերիլը:

Նրա հանրապետական հակառակորդ Ջեյ Վեբերն իր քարոզարշավի ժամանակ ընդգծում է կնոջ դերը ընտանիքում: Նրան աջակցում է նաև Կանայք հանուն Վեբերի խումբը:

«Ես կարծում եմ այն, ինչ ցանկանում է կինը, ցանկանում են նաեւ տղամարդիկ: Եվ դա մեր տնտեսական առաջընթացի հիմքում է»,- ասում է Վեբերը:

Նախագահ Թրամփի օրոք տնտեսությունը յուրաքանչյուր եռամսյակում գրանցել է միջինը մոտ 3 տոկոսանոց աճ, սակայն արդյոք դա բավարար է հանրապետականների տեղերը պահպանելու համար: Ըստ հետազոտությունների՝ Վեբերի ու Շերիլի միջև ձայները բաշխվում են հավասարապես:

Facebook Forum

XS
SM
MD
LG