Մատչելի հղումներ

Դեսպան Հեյլիի հեռացման  հետևանքները


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հրաժարական է տվել և կազատի պաշտոնը մինչև այս տարվա վերջ: Վերլուծաբանները անդրադառնում են Հեյլիի հրաժարականի հետևանքներին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ոլորտում:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլիի հեռացումը զբաղեցրած պաշտոնից զգալի անդրադարձ կունենա հանրապետական վարչակազմի արտաքին քաղաքականության վրա:

Նախագահ Թրամփը շնորհակալություն հայտնեց հեռացող դեսպանին՝ ընդգծելով նրա կատարած գործի որակը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին Հեյլին պաշտպանում էր նախագահ Թրամփի արտաքին քաղաքական ուղեգիծը, ներառյալ ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու, պաղեստինցիներին աջակցությունից զրկելու, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից դուրս գալու և այլ հարցերի շուրջ:

Սակայն նրանց մեջ առկա էին որոշակի հակասություններ, մասնավորապես Ռուսաստանի ու ազատ առևտրի հարցերի շուրջ: Չնայած դրան՝ ակնհայտ է, որ Հեյլին շարունակում է մնալ նախագահ Թրամփի հավատարիմ զինակիցը:

«Ինչ վերաբերվում է 2020 թվականին, գիտեմ, որ պատրաստվում եք հարցնել դրա մասին, նշեմ, որ ՝ ոչ, չեմ պատրաստվում մասնակցել 2020թ. ընտրություններին: Այժմ կմասնակցեմ այս մեկի քարոզարշավին»,- ասել է Հեյլին:

Հեյլիի հետ մեկտեղ նախագահ Թրամփի վարչակազմում կան մի շարք այլ հավատարիմ գործիչներ, ովքեր կիսում եմ նախագահ Թրամփի արտաքին քաղաքական օրակարգը, ներառյալ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Կարծում եմ, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը կիսում են դեսպան Հեյլիի հայացքներն ու մոտեցումները: Կարծում եմ այս քաղաքականությունը կշարունակվի»,- նշում է «Ժառանգություն» հիմնադրամի ներկայացուցիչ Բրեթ Շայեֆերը:

Դեռևս պարզ չէ, սակայն , թե Հեյլիի հեռացումը ինչ ազդեցություն կթողնի արտաքին քաղաքականության վրա:

«Մենք ունեցել ենք երեք ազգային անվտանգության խորհրդականներ այս ընթացքում: Նման հաճախակի փոփոխությունը դժվարեցնում է քաղաքականության կայուն ընթացքը: Կարծում եմ պատճառը նախագահի հաճախակի մտափոխություններն են, երբ նա ծայրահեղ քաղաքական մոտեցումներից կարող է միանգամից մեղմացնել դիրքորոշումը»,- ասում է Բեն Ֆրիդմանը Defence Priority կենտրոնից:

Փորձագետների մեծ մասը կարծում է, որ 46 ամյա Հեյլին չի պատրաստվում լքել քաղաքականությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG