Սաուդցի լրագրող Ջամալ Հաշուգի ճակատագիրը մնում է անհայտ: Նա նախկինում եղել է Սաուդյան Արաբիայի կառավարության խորհրդական, իսկ հետագայում լրագրող: Նա այցելել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն՝ ամուսնության համար թղթեր ստանալու համար: Նրա ազգությամբ թուրք հարսնացուն սպասում էր նրան դրսում՝ իր մոտ պահելով վերջինիս բջջային հեռախոսը: 11 ժամ իր ապագա ամուսնուն դրսում սպասելուց հետո հարսնացուն հեռացնում է: Բոլոր տեսախցիկները ֆիքսել են նրա մուտքը հյուպատոսարան, սակայն չկա որևէ ձայնագրություն, որը ցույց կտա, թե ինչպես է նա հեռանում այնտեղից: Սաուդյան իշխանությունները հերքում են իրենց ներգրավվածությունը նրա անհետացման հարցում:
«Սաուդյան Արաբիայի նոր դեմքը» վերնագրով համաժողովին, որը ընթանում էր Վաշինգտոնում, Հաշուգին պետք է հանդես գար ելույթով: Ըստ վերլուծաբանների, Թուրքիայի ոստիկանությունը վստահ է, որ անհետացումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:
«Նրանք խոսում են այնտեղ իմ ընկեր Ջամալի սպանության մասին: Նրանք ասում են, որ այնտեղից դուրս են բերվել արկղեր և կասկածում են, որ մարմինը թաքնված է եղել դրանց մեջ: Դրա վերաբերյալ չկա վերջնական պատասխան»,- ասում է Ռուլա Ջեբրելը Մայամիի համալսարանից:
ԱՄՆ-ի արձագանքը զգուշավոր էր:
«Մենք հետևում ենք գործի ընթացքին: Ես հասկանում եմ, որ նախագահը ցանկանում է խոսել Սաուդյան կողմի հետ, ուստի ես մեկնաբանություններ չեմ տա նախքան նախագահի զրույցը»,- ասում է պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը:
«Ես մտահոգված եմ այս առիթով, հուսամ խնդիրը կկարգավորվի: Այս պահին ոչ ոք ոչինչ չգիտի, սակայն մեզ են հասնում վատ լուրեր այս առիթով»,- ասել է նախագահ Թրամփը:
Ջեբրելի խոսքերով սաուդյան արքայազն Մուհամեդ բեն Սալմանը չափազանց զայրացած էր այն առիթով, որ Հաշուգը հնարավորություն ունի գրել The Washington Post-ում: Նրա կարծիքով սպանության լուրերի հաստատման պարագայում, Արևմուտքը պետք է դադարեցնի զենք գնել Սաուդյան Արաբիայից և սառեցնի արքայազնի ու նրա շրջապատի բանկային հաշիվները:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին նախագահ Դոնալդ Թրմափն իր առաջին այցն արտերկիր կատարեց Սաուդյան Արաբիա՝ ընդգծելով ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական և տնտեսական սերտ համագործակցությունը:
Facebook Forum