Մատչելի հղումներ

Արդյո՞ք մարդիկ ընտրում են առաջին տպավորությամբ


Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը ԱՄՆ-ի Կոնգրեսում: Քարոզարշավը ընթացքի մեջ է, իսկ տարբեր ոլորտների մասնագետներն անում են իրենց մեկնաբանությունները: Հոգեբան Ալեքսանդր Թոդորովն անդրադարձել է առաջին տպավորությանը, որ մարդիկ ստանում են քաղաքական գործիչներից:

Հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Թոդորովը պնդում է, որ ընտրողները միշտ մեծ տեղ են տալիս քաղաքական գործչի դեմքի արտահայտությանն ու նրանից ստացած առաջին տպավորոթյուններին:

«Աջակողմյան ընտրողներն ավելի զգայուն են քաղական գործիչների ուղերձներին, երբ դրանք արվում են դոմինանտ դեմքի արտահայտությամբ: Իսկ լիբերալ ընտրողներն ավելի շատ են տպավորվում, եթե նույն ուղերձն արվում է ավելի կանացի կամ նուրբ դեմքի արտահայտությամբ» ,- ասում է նա:

Իր գրքի մեջ Թոդորովը նկարագրոմ է, թե ինչպես են ընտրողները կայացնում որոշումներ՝ հիմնված միայն գործչի տեսքի վրա:

Այս ուղղությամբ նա պատրաստել է տարբեր տեսակի թեսթեր: Նա պնդում է, որ դրանց միջոցով կանխատեսում է արդյունքների մեծ մասը: Հոգեբանական նման մի թեսթի ժամանակ նա ցուցադրել է մի շարք թեկնածուների նկարներ ու հարց ուղղել, թե նրանցից որ մեկն է ամենավստահելին: Ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ հարցման մասնակիցների մատնանշած ամենավստահելի թեկնածուն հավաքել է շուրջ 70 տոկոս ձայներ:

«Ես ինքնս շատ զարմացած էի, քանի որ կարևոր ընտրություններ են: Մեծ գումարներ են ծախսվում: Բազմաթիվ գործոններ կան, որոնք ազդում են, սակայն միևնոյն է մենք կանխատեսել ենք ընտրությունների արդյունքների մեծ մասը»,- ասում է հոգեբանը:

Այդ նույն մեթոդը գործում է նաև այլ ոլորտներում: Օրինակ, ըստ հետազոտության արդյունքների, այն մարդիկ, ովքեր վստահելի են թվում ավելի լավ պայմաններով վարկ են ստանում:

Չնայած առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել՝ Թոդորովն ասում է, որ դրանք ի հայտ են գալիս արագ ու մեզանից անկախ:

«Դժվար է մարդկանց համոզել այլ կերպ վարվել: Ամենաշատը, ինչ կարող ենք անել, թերևս, դրա մասին նրանց տեղյակ պահել և այլ տեղեկություններ օգտագործելը: Սակայն դա ավելի հեշտ է ասել, քան անել»,- նշում է Թոդորովը:

Ընտրողները պետք է հավելյալ ջանքեր գործադրեն թեկնածուների մասին տեղեկություն ստանալու համար, սակայն տեղեկացված ընտրողը, ըստ Թոդորովի, երբեք չի ընտրում առաջին տպավորությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG