Տնտեսության գծով այս տարվա Նոբելյան մրացանակակիրներ են դարձել Ուիլյամ Նորդհաուսն եւ Պոլ Ռոմերը նորարարույուններն ու կլիման տնտեսական աճի հետ ինտեգրելու համար: Այդ մասին հայտարարել Է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը:
1941 թվականին ծնված Ուիլյամ Նորդհաուսը աշխատում Է Յելի համալսարանում: Գիտնականի հետաքրքրությունների ոլորտը կապված Է բնության վրա տնտեսական գործընթացների ազդեցության հետ. նա հետազոտում Է տնտեսական բարեկեցության հաշվարկի մոդելները «բնական կապիտալի» հաշվառմամբ:
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Պոլ Ռոմերը, որը ծնվել Է 1955 թվականին, տնտեսական աճի նոր տեսության հիմնադիրներից մեկն Է, որը ճգնաժամերը դիտում Է որպես նոր հնարավորությունների ժամանակաշրջան: Գիտնականները Նոբելյան մրցանակ կստանան «երկարաժամկետ կլիմայական փոփոխությունները երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ ներառելու համար»:
Facebook Forum