Մատչելի հղումներ

Սենատը հաստատեց Քավանոյի թեկնածությունը


Շաբաթ օրն ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատեց Բրեթ Քավանոյի թեկնածությունը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Քավանոյի թեկնածության հաստատման շուրջ ծագել էր սկանդալ՝ կապված վերջինիս հասցեին հնչեցված սեռական ոտնձգության մեղադրանքների հետ: Այս հարցի շուրջ անցկացվեցին լսումներ ԱՄՆ-ի Սենատում:

Քավանոն հերքել էր բոլոր մեղադրանքները: Վերջինիս թեկնածության հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակն է: Ձայների հարաբերակցությունը բաշխվել է 48՝ դեմ, 50՝ կողմ:

Այսպիսով, Քավանոյի հաստատումից հետո ԱՄՆ-ի Գերագույն դատարանում մեծամասնություն են կազմում պահպանողական հայացքներ ունեցող դատավորներ: Հիշեցնենք, որ դատավորն այս պաշտոնը ստանձնում է ցմահ:

Facebook Forum

XS
SM
MD
LG