Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Չինաստանին այսօր համարում է ավելի մեծ վտանգ, քան ժամանակին համարում էր Խորհրդային Միությանը


ԱՄՆ-ը Չինաստանին այսօր համարում է ավելի մեծ վտանգ, քան ժամանակին համարում էր Խորհրդային Միությանը
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

ԱՄՆ-ը հանդես է եկել իր քաղաքական համակարգը Չինաստանի կողմից թիրախավորվելու մասին մինչ այժմ ամենախիստ մեղադրանքներով: Այս մասին ելույթով հանդես է եկել փոխնախագահ Մայք Փենսը:

ԱՄՆ-ի նախագահը Չինաստանի հետ նույնիսկ առեւտրային պատերազմի այս ժամանակահատվածում է իր պաշտոնակցին համարում իր բարեկամը, սակայն կողմերի միջեւ հարաբերություններն ավելի վատթարանալու միտումներ ունեն: Փոխնախագահ Մայք Փենսի ելույթը դրա վկայությունն է: Հինգշաբթի օրը նա հայտարարել է, թե Չինաստանն ուզում է ԱՄՆ-ում տեսնել այլ նախագահ:
‘’Պեկինը հետապնդում է ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ առկա աջակցությունը խարխլելու համակարգված նպատակ’’, ասել է Փենսը:
Սակայն Փենսն իր հայտարարությունները չի հենել ԱՄՆ-ի ընտրություններում Չինաստանի միջամտության մասին նոր փաստերի վրա: Մի բան, ինչը զարմանք է հարուցում մեծաթիվ վերլուծբանների համար:
Նրանցից Հարրի Քազիանիսն ասում է, թե սա շատ լուրջ մեղադրանք է, ինչը սակայն ԱՄՆ-ի վարչակազմը չի բացատրում փաստերով: Նրա խոսքերով, Փենսը չի ասում, Չինաստանն ընդդեմ ԱՄՆ-ի կիրառում է սոցիլական ցանցեր, եւ թե արդյոք ԱՄՆ-ում ունի հետախուզական կարողություններ, թե ոչ: Վերլուծաբանը պարզապես հույս է հայտնում, որ նման մեղադրանքներից հետո ԱՄՆ-ը մոտ ապագայում կկարողանա բերել փաստեր:


Չնայած այդ մեղադրանքների համար Փենսը չի ներկայացնում փաստեր, նրա ելույթը չի կարելի ուշագրավ չհամարել, քանի որ ներկայացնում է Չինաստանի հարցով ԱՄՆ-ի բողոքների մի ամբողջ ցանկ, այդ թվում Հարավչինական ծովի ռազմականացումը, ինչպես նաեւ կրոնական ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը:

Եվ ինչպես վերլուծաբանն է ասում, ԱՄՆ-ի այս վարչակազմը Չինաստանում այսօր տեսնում է ավելի մեծ վտանգ, քան ԱՄՆ-ը տեսնում էր Խորհրդային Միությունում միմյանց միջեւ ամենալարված հարաբերությունների տարիներին:

Թերեւս սա է Չինաստանի նկատմամբ Սպիտակ տան ավելի մեծ ագրեսիվության պատճառը:

XS
SM
MD
LG