Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դատական գործեր է հարուցել ռուս 7 հետախույզների դեմ


ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դատական գործեր է հարուցել ռուս 7 հետախույզների դեմ
please wait

No media source currently available

0:00 0:00:37 0:00

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դատական գործեր է հարուցել Ռուսաստանի հետախուզության յոթ սպաների նկատմամբ, նրանց մեղադրելով միջազգային հակադոպինգային գործակալություններին եւ Ռուսաստանի կողմից քիմիական նյութերի կիրառումն ուսումնասիրող կազմակերպություններին պատկանող համակարգիչները հաքերային հարձակումների ենթարկելու մեջ:

Գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսն ասել է, թե նշված անձինք աշխատում են Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալությունում, որոնք զբաղվել են նաեւ մարդկանց ինքնությունը հափշտակելու եւ դրամի լվացումներ իրականացնելու գործողություններով:

Նա ասել է նաեւ, թե յոթ կասկածյալներից երեքը ավելի վաղ մեղադրվել էին ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքի վրա ազդեցություն գործելու դավադիր փորձերի համար:

Չնայած շատ անհավանական է, որ նշված անձինք որեւէ ժամանակ կանգնեն ԱՄՆ-ի դատարանի առջեւ, սակայն ինչպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեններից մեկի օգնականն է ասել, այժմ կարող են սկսվել գործողություններ ԱՄՆ-ի կողմից, սահմանափակելու համար նրանց արտասահմանյան ուղեւորությունները, ինչպես նաեւ բիզնեսով զբաղվելու հնարավորությունները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մեղադրանքներն անվանել է ‘’երեւակայության արդյունք’’:

XS
SM
MD
LG