Մատչելի հղումներ

Երկրորդ գագաթաժողովը կարող է տալ Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու մասին գլխավոր հարցերի պատասխանը


Երկրորդ գագաթաժողովը կարող է տալ Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու մասին գլխավոր հարցերի պատասխանը
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն այս շաբաթավերջին մեկնելու է Հյուսիսային Կորեա, որտեղ հանդիպում է ունենալու այդ երկրի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ։ Արտաքին գերատեսչության ղեկավարի չորրորդ այցն այս երկիր տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Փհենյանը պատրաստվում են երկու երկրների ղեկավարների միջեւ երկրորդ գագաթաժողովին։

Եթե Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընին ուղիղ մեկ տարի առաջ անվանում էր ՝՝մահապարտ առաքելությամբ հրթիռային մարդ՛՛, ապա ԱՄՆ-ի նախագահը նրան այսօր համարում է ՝՝քաջարի՛՛։ Թրամփի խոսքերով, իրեն դուր է եկել իր կարծր դիրքորոշման նկատմամբ Կիմի կարծր կեցվածքը։

՝՝Սակայն հետո մենք սկսեցինք սիրել միմյանց։ Նա սկսեց գրել գեղեցիկ նամակներ։ Մենք սիրեցինք միմյանց՛՛, ասել է Թրամփը։

Այսպիսի մթնոլորտում էլ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն պատրաստվում է դեպի Հյուսիսային Կորեա իր այցին։
՝՝Ես լավատես եմ, որ ավելի մեծ առաջընթաց կգրանցվի ոչ միայն երկու առաջնորդների միջեւ գագաթաժողովը կազմակերպելու, այլ նաեւ՝ ապամիջուկայնացման ճանապարհը կառուցելու գործում՛՛, ասել է Փոմփեոն։

Հյուսիսային Կորեան հորդորում է պաշտոնապես ավարտել Կորեական պատերազմը, Վաշինգտոնը՝ պնդում, որ դրա համար Փհենյանը նախ պիտի հրաժարվի միջուկային զենքերից։
Ինչ վերաբերում է Հյուսիսի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Փոմփեոն ասում է, թե դրանք մնալու են ուժի մեջ, ինչն անհրաժեշտ է ապամիջուկայնացման ուղուց չշեղվելու համար։
Երկրորդ գագաթաժողի կազմակերպումն ավելի դյուրին է, քան առաջինն էր, սակայն ամենադժվարը հիմա պարզելն է, ասում են վերլուծաբանները, թե Կիմն ինչ զիջումների է պատրաստ գնալ։ Հարավային Կորեան խոստացել է թերակղզին միջուկային զենքերից մաքրելու դեպքում Հյուսիսում մեծ ներդրումներ իրականացնել։ Ու նորից մեծանում է հարցական նշանը հետեւյալ նախադասության. Որքա՞ն զիջումների է պատրաստ Կիմ Չան Ընը։

Փոմփեոյի այցը դեպի Հյուսիսային Կորեա իրականացվում է մի քանի օր այն բանից հետո, երբ Հարավային Կորեան հայտարարեց, թե Հյուսիսն իր զինապահոցում ունի մոտ 6Օ միավոր միջուկային զենք։ Ու հիմա, ասում են փորձագետները, կարեւորն այն է, թե երկու առաջնորդների միջեւ երկրորդ գագաթաժողովում որքան լծակներ կկարողանա ձեռքբերել Միացյալ Նահանգները։

XS
SM
MD
LG