Մատչելի հղումներ

Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկայացրել է Քավանոյի մասին զեկույցը. Այն հրապարակելի չէ


Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկայացրել է Քավանոյի մասին զեկույցը. Այն հրապարակելի չէ
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

Եկող շաբաթ օրն ի վերջո պարզ կդառնա, ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Սենատը հաստատում է նախագահ Թրամփի առաջադրած թեկնածու Բրեթ Քավանոյին, թե՝ ոչ։

Սենատորներն այժմ ուսումնասիրում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացրած զեկույցը, հասկանալու համար, թե Քավանոն արդյոք անչափահաս տարիքում դիմել է սեռական բռնությունների, թե ոչ։ Զեկույցը չի հրապարակվելու հանրության համար, սակայն դառնալու է հիմք այս պաշտոնում Քավանոյին հաստատելու կամ մերժելու համար։

Սենատի հանրապետական ղեկավար Միթչ Մաքքոնելն ասել է, թե ուրբաթ օրն արդեն կանցկացվի բանավոր քվեարկություն։
՝՝Սենատորները բավարար ժամանակ ունեն ՀԴԲ-ի ներկայացրած նյութերն ուսումնասիրելու եւ քվեարկությունից առաջ իրենց կարծիքը կազմելու համար։ Այնպես որ քվեարկությունը տեղի կունենա նախատեսված ժամանակին՛՛, ասել է Մաքքոնելը։

Հիշեցնենք, որ դատավորի թեկնածու Քավանոն հերքում է երեք կանանց կողմից իր դեմ հարուցված մեղադրանքները

Մինչ այժմ ոչ մի դեմոկրատ սենատոր չի պաշտպանել Քավանոյի թեկնածությունը, եւ եթե հանրապետականներից առնվազն երկուսը քվեարկեն հաստատման դեմ, Քավանոյի թեկնածությունը կմերժվի։
Ինն անդամներից բաղկացած դատարանը ներկայումս գործում է 8 հոգանոց անձնակազմով։ Քավանոյի հաստատման դեպքում դատարանում մեծամասնություն կկազմեն հանրապետականները։

XS
SM
MD
LG