Մատչելի հղումներ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո


ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ից մինչ 21:00-ն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացվելու է սգո մատյան՝ ի հիշատակ Շանսոնյեի:

«Ցանկացողները կարող են գալ գրառում կատարել և ծաղիկներ խոնարհել»,- ասված է ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG