Մատչելի հղումներ

Ամերիկացի հոգեւորականի փաստաբանը հայց է ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան


Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգեւորականի փաստաբանը հայց է ներկայացրել սահմանադրական դատարան
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

Թուրքիայում ամերիկացի հոգեւորական Էնդրու Բրանսոնի փաստաբանը հայտարարել է, թե ինքը հայց է ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ իր պաշտպանյալին տնային կալանքից ազատ արձակելու խնդրանքով։

Թուրքիայի դատական ամենաբարձր ատյան՝ սահմանադրական դատարան հղված նամակում փաստաբանը խնդրում է, որ կայացվի վճիռ այն մասին, որ ոտնահարվել է Բրանսոնի ազատության իրավունքը եւ ընդունվի նրան տնային կալանքից ազատելու մասին որոշում։

Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են քուրդ զինված խմբերի հետ կապեր ունենալու եւ հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլնենին աջակցելու մեջ, ում Թուրքիայի իշխանությունները համարում են 2Օ16 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպիչ։ Բրանսոնը չի ընդունում իր դեմ հարուցված մեղադրանքները։

Բրանսոնին ձերբակալել էին 2Օ16 թվականի հոկտեմբեր ամսին։ Վերջին ամիսներին նա պահվում է տնային կալանքի պայմաններում։ Սակայն, եթե հաստատվեն դեմ հարուցված մեղադրանքները, նրան կսպառնա մինչեւ 35 տարի ազատազրկում։

Անցյալ ամիս փոխվել է Բրանսոնի հարցով զբաղվող գլխավոր դատախազը՝ արժանանալով փաստաբանի զգուշավոր ողջույնին, որն ասել է, թե այն քաղաքական կամքի փոփոխության նշան կարող է լինել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, թե քաղաքական գործիչները չունեն ազդեցություն դատական համակարգում, եւ որ Բրանսոնի ճակատագիրը որոշելու են միայն դատարանները։

Երկուշաբթի օրն էլ նա ասել է, թե Բրանսոնը ՝՝մութ կապեր ունի ահաբեկչական կազմակերպությունների՛՛ հետ։

Բրանսոնի հարցով դատական հաջորդ նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 12-ին, դարձել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների սրման պատճառներից մեկը։

ԱՄՆ-ի արտգործնախարարության՝ Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նյուարթը հայտարարել է, որ Բրանսոնի դատավարության հարցում Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարության հետ կպահպանի ուղիղ կապ։

XS
SM
MD
LG