Մատչելի հղումներ

 
ԱԺ խմբակցություններն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածու չեն առաջադրի. Նիկոլ Փաշինյան

ԱԺ խմբակցություններն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածու չեն առաջադրի. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցություններից: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, վարչապետն ընդգծեց, որ բանակցությունների ժամանակ տվել է հետևյալ տրամաբանությունը, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ես նաև ասել եմ մեխանիզմի մասին, և ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում թեկնածու առաջադրել: Սա եղել է այն համատեքստում, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են երկրում առկա քաղաքական իրավիճակը և կարծում եմ, որ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն ավելորդ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Վարչապետը հավելեց, որ մամուլում որոշակի հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունն առնվազն նույնական չէ իր նշած բովանդակության հետ: «Անկեղծ ասած՝ ես դա մեծ խնդիր չեմ համարում, համենայնդեպս, մեր կառավարության և քաղաքացիների համար: Խնդիրներ կառաջանան նման հայտարարություններ անողների համար, որովհետև 2018թ. մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ արձանագրեցի որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին և կարող եմ ասել, որ ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- եզրափակեց վարչապետը:

XS
SM
MD
LG