Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի թեկնածուն՝ հարցականի տակ


ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի թեկնածուն՝ հարցականի տակ
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրեթ Քավանոյի թեկնածությունը հաստատելու գործընթացը հայտնվեց Սենատում սուր քննարկումների ու հարցաքննության կիզակետում, երբ երեք կանայք հանդես եկան տասնամյակներ առաջ իրենց նկատմամբ Քավանոյի կողմից իրականացված սեռական բռնությունների մասին մեղադրանքներով։ Եվ սա այն ժամանակ, երբ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է մոտ մեկ ամիս։

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը երկրի գերագույն դատական մարմինն է։ Դատարանի ինն անդամներն իրենց աթոռները ստանում են այն գործընթացի ավարտին, որը սկսվում է նախագահից։ Այսինքն՝ նախագահը նախ ներկայացնում է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում իր ընտրած թեկնածուին։

Նախագահի կողմից առաջադրվելուց հետո, հարցն անցնում է Սենատի դատական հարցերով հանձնաժողով։

Այսօր դրված է Բրեթ Քավանոյի հաստատման հարցը, եւ ինչպես հանձնաժողովի անդամներից Ռիչարդ Բլումենթալն է հիշեցնում, հանձնաժողովում անցկացվում է հարցազրույց ՝՝երկրի գերագույն դատական մարմնում ցմահ նշանակումը հաստատելու համար՛՛։
Եվ սկսվում է թեկնածուի մանրազնին քննություն, պարզելու համար, թե ինչպես է նա հասկանում օրենքներն ու սահմանադրությունը։
Դրանից հետո հանձնաժողովը քվեարկություն է անցկացնում նրա առաջադրման հարցը Սենատի լիագումար նիստ փոխադրելու շուրջ։
Սակայն Քավանոյի դեպքում գործընթացն այլ կերպ է գնում։ Անչափահաս տարիքում Քավանոյի կողմից սեռական բռնություններ կիրառելու մասին Քրիստին Ֆորդի մեղադրանքներից հետո գործը հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Բյուրոյին տրվել է մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի հարցը մինչեւ Սենատի լիագումար նիստ փոխանցվելը, հետաքննություն անցկացնի մեղադրանքների կապակցությամբ։

Նախագահի առաջադրած թեկնածուն հաստատվում է Սենատի լիագումար նիստում, եթե Սենատի 1ՕՕ անդամներից առնվազն 51-ը քվեարկում է կողմ։ Հանրապետականները Սենատում ներկայումս ունեն հենց այդքան ձայն։ Սակայն ձայների հարաբերակցությունը կարող է փոխվել նոյեմբերյան ընտրություններից հետո։ Իսկ եթե քվեարկությունն անցկացվի հիմա, դեմոկրատները պետք է փորձեն ապահովել գոնե երկու հանրապետականների աջակցություն՝ Քավանոյի թեկնածությունը մերժելու համար։ Եթե ձայները կիսվում են հավասարապես՝ 5Օ-5Օ, որոշիչ քվերի իրավունք է ստանում երկրի փոխնախագահ Մայք Փենսը։

Այս ընթացքում նախագահ Թրամփը տարբեր նահանգներում հանդիպումներ է անցկացնում՝ փորձելով աջակցել կուսակից հանրապետականներին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հնարավորին չափով մեծ ձայներ հավաքելու համար։

XS
SM
MD
LG