Մատչելի հղումներ

Հետաքննիչները մեկ շաբաթում ստուգելու են Քավանոյի անցյալը


Հետաքննիչները մեկ շաբաթում ստուգելու են Քավանոյի անցյալը
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Թրամփի ներկայացրած թեկնածու Բրեթ Քավանոյի անվան շուրջ կրքերը բորբոքվում են: Սենատի հանձնաժողովն էլ նախընտրում է պարզաբանումների համար դիմել հետաքննիչներին:

ԱՄՆ-ի Սենատի դատական հարցերով հանձնաժողովը երկրի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրեթ Քավանոյի թեկնածությունը հաստատելու հարցը տեղափոխում է Սենատի լիագումար նիստ, պայմանով, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն մեկ շաբաթվա ընթացքում կքննի մի քանի տասնամյակ առաջ Քավանոյի կողմից սեռական բռնություններ կիրառելու մասին մեղադրանքները:

Դա երկար ժամանակ էին պահանջում դեմոկրատները: Ինչպես դեմոկրատ սենատոր Փեթի Մուրեյն է ասում, հարկավոր չէ մեկին հափշտապ հաստատել այդ պաշտոնում, երբ նրա դեմ կան նման մեղադրանքներ:

Նախագահ Դոնալդ Թրամփը սա համարում է դեմոկրատների կողմից իշխանությունը հետ զավթելու մի փորձ: Նրա խոսքերով լավ նկատելի է ‘’դեմոկրատների խորամանկությունը, որպես զզվելի արարք’’:

Քավանոն նույնպես մեղադրում է դեմոկրատներին իրեն ‘’ոչնչացնելու’’ փորձերի մեջ:
Դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնստայնի խոսքերով, Քավանոն այն մարդը չէ, որը որպես դատավոր կարող էր լինել անկողմնակալ ու արդար:
Հանրապետականները շարունակում են պնդել, ինչպես դա անում է Լինդզի Գրահամը, որ Քավանոն իր պահվածքով ապացուցել է իր անմեղությունը: Նրանց խոսքերով, դպրոցական տարիքում սեռական բռնություններ կիրառելու մասին նրա դեմ ներկայումս հնչող մեղադրանքները պարզապես քաղաքական քայլեր են:

Հետաքննությունների դաշնային բյուրոն հիմա ունի մեկ շաբաթ ժամանակ Քավանոյից մի քանի կարեւոր հարցերի պատասխաններ ստանալու համար: Իսկ հիմա, երբ մոտենում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, ամերիկացիներն ուշադրությամբ հետեւում են, թե ինչ գնահատականի է արժանանալու Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում հանրապետական նախագահ Թրամփի ներկայացրած թեկնածուն:

XS
SM
MD
LG