Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Կանադան հասել են առեւտրային գործարքի հարցում համաձայնության


ԱՄՆ-ը ու Կանադան հասել են առեւտրային գործարքի հարցում համաձայնության
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

ԱՄՆ-ը ու Կանադան հայտարարեցին, որ հասել են առեւտրային գործարքի հարցում համաձայնության: ԱՄՆ-ի կողմից միակողմանիորեն հաստատված վերջնաժամկետը լրանալուց րոպեներ առաջ ձեռք է բերվել Մեքսիկայի, Կանադայի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ պայմանագիր կազմելու պայմանավորվածությունը: Այս գործարքը կփոխարինի մոտ քառորդ դար գործած Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի պայմանագրին (NAFTA):

ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա պայմանագիրը երեք երկրների նախագահների կողմից ստորագրվելու է 60-օրյա ժամկետում:

Օտտավայի հետ ԱՄՆ-ի կնքած պայմանագիրը Կանադայի կաթնամթերքի շուկայում ԱՄՆ-ին կտա ավելի մեծ մուտք, միեւնույն ժամանակ կանադացիներին կպաշտպանի ավտոմեքենաների ներկրումների վրա ամերիկյան սակագներից:

Դոնալդ Թրամփը 2016 թվականի նախընտրական իր արշավում ՆԱՖԹԱ-ն դարձրել էր իր հիմնական թիրախը` այն անվանելով ‘’պատմության մեջ կնքված ամենավատ գործարքը’’:

Նա ՆԱՖԹԱ-ն համարում է ամերիկյան աշխատատեղերի կորստի պատճառ եւ պարբերաբար էր սպառնացել իր երկիրը դուրս բերել 1994 թվականին, Բիլ Քլինթընի վարչակազմի տարիներին կնքված այս պայմանագրից:

ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան ամեն տարի միմյանց միջեւ իրականացնում են 1 տրիլիոն դոլարի առեւտուր:

Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, թե այս գործարքն ԱՄՆ-ի պատմության մեջ ‘’ամենամեծ առեւտրային գործարքն է’’:

Ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդերի պուրակում, Թրամփն ասել է, որ այն լավ նորություն է Ամերիկայի ֆերմերների ու ավտոարտադրողների համար, պայմանագիր, որը նաեւ նոր հարաբերություններ է հաստատում իր հարեւանների հետ:

‘’Ես այն կստորագրեմ նոյեմբերին ու կուղարկեմ Կոնգրես հաստատման համար’’, ասել է Թրամփը ու շարունակել, ‘’Տեսականորեն այն խնդիր չպիտի ներկայացնի, սակայն այսօր ինչ ուղարկվում է Կոնգրես, հարուցում է խնդիրներ’’, ասել է նա:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաջորդ տարի կանդրադառնա ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա (USMCA) պայմանագրին: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ մոտեցում այն կցուցաբերի, հատկապես եթե նոյեմբերյան ընտրություններում մեծամասնություն ստանան դեմոկրատները:

XS
SM
MD
LG