Մատչելի հղումներ

Չինաստանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները, Իրանը` դատապարտում ԱՄՆ-ի պատժամիջոցները


Չինաստանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները, Իրանը` դատապարտում ԱՄՆ-ի պատժամիջոցները
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

Չինաստանը կտրակատապես հերքում է ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին միջամտություն ցուցաբերելու ջանքերի մասին նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները: Իսկ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարվածությունը խորանում է միջուկային գործարքի հետ կապված խնդիրների պատճառով:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շատերին զարմացրեց ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությունը, թե Չինաստանը փորձեր է անում միջամտելու համար Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին:
Չինաստանը կտրականապես հերքում է ամերիկյան ներքին քաղաքական կյանքին միջամտելու ջանքերի մասին մեղադրանքները:
Իսկ վերլուծաբաններից շատերին մտահոգում է այն հանգամանքը, որ ռուսներին ակնարկելու փոխարեն, Թրամփը մեղադրում է չինացիներին:
Նրանցից Ստիվ Ցանգի խոսքերով, խոսելով Չինաստանի մասին, առանց ակնարկելու Ռուսաստանը, ուներ ԱՄՆ-ում մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ: Կարծում եմ, ասում է նա, որ Պուտինն այսօր շատ գոհ է այս հարցում:

Չինաստանի նկատմամբ Թրամփի մեղադրանքներն ավելի են խորացնում Պեկինի հետ առանց այն էլ լարված մթնոլորտը: Չէ որ լարվածությունն արդեն իսկ սկսել էր չինական ներկրումների վրա ԱՄՆ-ում բարձր սակագներ հաստատելով:

Վերլուծաբան Ցանգի խոսքերով, Չինաստանում շատ կարեւոր է երկրի նախագահ Սի Ծին Պինի ու Կոմունիստական կուսակցության պատիվը: Այնպես որ, ասում է նա, չին նախագահը չի կարող իրեն թույլ տալ հանդես գալ ավելի թույլ դիրքերից: Այնպես որ, լարվածությունն ավելի է սրվելու:

Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի նախագահը նաեւ խոսեց Իրանի մասին, Թեհրանին մեղադրելով քաոս, մահ ու ավերածություններ տարածելու մեջ:

Վերլուծաբան Ազիզ Ալղաշյանի խոսքերով, Թրամփը փորձում է հանգստացնել Պարսից ծոցի իր դաշնակիցներին, այդ թվում Սաուդյան Արաբիային ու Իսրայելին: Թրամփը, ասում է վերլուծաբանը, շատ կարեւոր է համարում այդ երկրների հետ հարաբերությունների բարելավումը, որոնք լարվել էին նախկին նախագահ Օբամայի օրոք:

Ինչ վերաբերում է Իրանի հետ միջուկային գործարքը երեք տարի առաջ ստորագրած մյուս հինգ պետություններին` Չինաստանին, Մեծ Բրիտանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային ու Գերմանիային, ապա նրանք ցանկանում են ստեղծել վճարումների մի նոր համակարգ, որպեսզի խուսափեն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից: Քայլ, որն արժանանացավ պետեքարտուղար Մայք Փոմփեոյի քննադատությանը:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին գովեստի խոսքեր ասաց միջուկային գործարքը կենդանի պահելու ջանքերի մասին: Սակայն միեւնույն ժամանակ հայտարարեց, որ հակառակ դեպքում իր երկիրը կընտրի այդ խնդիրը լուծելու այլ ուղիներ:

Նոր պատժամիջոցներն ընդդեմ Իրանի սկսվելու են նոյեբեր ամսից: Նախագահ Թրամփը հայտարարել է, որ դրանք լինելու են ավելի խիստ, քան նախորդ որեւէ պատժամիջոց:

XS
SM
MD
LG