Մատչելի հղումներ

Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին


Սան Ֆրանցիսկոյի 25,000-անոց հայ համայնքը ակտիվ է ու եռանդուն. ունի մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններ եւ չորս հայկական եկեղեցի: Դրանցից մեկն է Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում շուրջ կես դար առաջ կառուցված Սբ Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցի, որը փորձում է միավորել նույնքան երիտասարդ համայնքը, պատմում է հոգաբարձուների խորհրդի ատենապետ Ռոստոմ Այնթաբլյանը.

«Այս համայնքը 1953-ին է հիմնադրվել, բայց եկեղեցու հիմքը դրել ենք 1966-ին»:

Այնթաբլյանի խոսքով, եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցն ու վարժարանը կատարում են հայապահպանության կարեւոր առաքելությունը: Եկեղեցու ծխական համայնքի հոգեւոր հովիվ Պարույր վրդ. Շերնեզեանի խոսքով, ինքը համայնքը նույնպես երիտասարդ է: Երիտասարդներին եկեղեցական կյանք ներգրավելու գաղտնիքը մեկն է, եկեղեցում սպասում են բոլորին, պատմում է վարդապետը.

«Այսօրվա միջավայրում ամեն ինչ կա, ամեն տեսակի ազատություն կա, եւ երիտասարդը պետք է յուրահատուկ բան գտնի, որ եկեղեցի գա: Այս օրերին մտածելակերպի, մոտեցման զանազանություններ կան, տարբերություններ կան եւ եկեղեցին իր սերը եւ գուրգուրանքը պետք է բանի բոլորի հանդեպ: Մեր մոտեցումն է, որ մենք ընդունում ենք բոլոր հայ երիտասարդներին մեր շուրջ, որպեսզի իրենց վատ չզգան, որ այս կամ այլ պատճառով չեն կարող եկեղեցում լինել: Պետք է գան եւ միասնաբար լինի տուն, հանգիստ միջավայր, եւ առիթ տանք, որպեսզի երիտասարդները գործեն իրենց համոզմունքներով եւ իրենց մոտեցումներով»:

Հայաստանից առավել հեռավոր տարածության վրա գտնվող համայնքներից մեկը, Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքն այնուամենայնիվ մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշում Ռոքսան Մաքասջանը.

«Մենք այստեղ շատ խանդավառությամբ, շատ մեծ հույսերով, ներշնվելով հետեւում էինք եւ հավատում, որ վայրկյանը եկել է, որ Հայաստանը դառնա ավելի արդար, ավելի առողջ տեղ, որ հայերը կուզեն մնալ եւ զարգացնել, որ դրսի հայերը կզգան, որ կարող են գալ եւ մնալ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG