Մատչելի հղումներ

Uber-ը խոշոր փոխհատուցում կվճարի


Հայտնի Uber ըկերությունը համաձայնվել է 148 մլն դոլար փոխհատուցում վճարել իր հաճախորդների և վարորդների անձնական տվյալների զանգվածային արտահոսքի մասին տեղեկատվությունը գաղտնի պահելու համար:

2016 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ հաքերներին հաջողվել է ձեռքբերել Uber-ի մոտ 600 հազար վարորդների անձնական, այդ թվում ` վարորդական իրավունքի տվյլաները:

Հաքերներին հաջողվել էր նաև գողանալ Uber ըկերություն 57 միլիոն օգտատերերի էլփոստի հասցեներն ու բջջային հեռախոսահամարները:

ԱՄՆ-ի բոլոր նահանգներում դատական հայց ներկայացրած անձիք մեղադրում են Uber ըկերությանը, որ վարորդներին տեղի ունեցածի մասին իրազեկելու փոխարեն, Uber-ը մեկ տարուց ավելի գաղտնի էր պահել հաքերային հարձակման մանրամասները, վճարելով ընդամենը փոքր փրկագին՝ արտահոսքի արդյունքում ձեռքբերված տվյալները չօգտագործելու դիմաց:

«Uber ընկերության նախկին ղեկավարությունը շատ սխալ որոշում է կայացրել՝ հաշվի առնելով այն, որ ընկերությունը հաքերային հարձակման մանրամասները բացահայտել էր ավելի քան մեկ տարի առաջ: Uber-ի նոր ղեկավարությունը պատրաստակամ է լուծել խնդիրը», - ասում է Իլինոյզ նահագնի Գլխավոր դատախազ Լիզա Մագդան:

Յուրաքանչյուր նահանգ կստանա փոխհատուցման իր չափաբաժինը՝ ըստ նահանգում գրանցված վարորդների քանակի:

Ըստ նախնական տվյալների՝ Uber ընկերության յուրաքանչյուր վարորդը կստանա մոտ 100 դոլար փոխհատուցում:

XS
SM
MD
LG