Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. Թրամփ, Ռուհանի, Էրդողան, Գուտերես


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. Թրամփ, Ռուհանի, Էրդողան, Գուտերես
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում դատապարտեց գլոբալիզացիան՝ խոսելով հայրենասիրության գերակայության մասին։
՝՝Մենք մերժում ենք գլոբալիզացիայի գաղափարախոսությունը ու հավատարիմ մնում հայրենասիրության համոզմունքին։ Իրենց շահերով հետաքրքրված երկրները պետք է իրենք իրենց պաշտպանեն իրենց ինքնիշխանությանը սպառնացող վտանգներից։
Թրամփը նշեց իր կառավարման ընթացքում ՄԱԿ-ի որոշ հաստատություններից ԱՄՆ-ը դուրս բերելու, կամ դրանց աշխատանքները բոյկոտելու Վաշինգտոնի որոշումները։

Թրամփի ուղերձը հակասում էր միջազգային այս կառույցն ավելի ամրապնդելու մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի կոչին։

Սիրիայի մարդասիրական ճգնաժամին անդրադառնալով ՝ ԱՄՆ-ի նախագահը բավականին կոշտ և սուր քննադատության ենթարկեց Իրանի ղեկավարությանը։

Իրանի նախագահն, արձագանքելով Թրամփի ելույթին, իր հերթին սուր քննադատության ենթարկեց տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը:

Ռուհանիի խոսքերով, Թրամփի քաղաքականությունը դատապարտված է պարտության։ ՝՝Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ է սկսել ընդդեմ Իրանի այն պատժամիջոցների եղանակով, որոնք հանվել էին 2Օ15 թվականին կնքված միջուկային գործարքի արդյունքում՛՛, հայտարարեց Ռուհանին։

Իրանի նախագահի խոսքերով, հակառակ դրան, Իրանը հայտարարում է ՝՝ոչ մի պատերազմ, ոչ մի պատժամիջոց, ոչ մի սպառնալիք, ոչ մի սարսափ՛՛։ Պարզապես հարկավոր է գործել համաձայն օրենքի, համաձայն ստանձնած պարտավորությունների՛՛, ասել է Ռուհանին։

Ի տարեբերություն նախորդ տարվան, Դոնալդ Թրամփն այս տարի իր ելույթում դրականորեն գնահատեց Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված ընթացիկ բանակցությունները:

Նույն օրն ավելի վաղ ելույթով հանդես էր եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը քննադատեց Եվրամիությանը՝ սիրիացի միլիոնավոր ներգաղթյալներին բավարար օգնություն չտրամդարելու համար: Իր ելույթում Էրդողանը նաեւ քննադատեց Երկրորդ աշխարհամարտից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՝՝պահպանողական մոտեցումներ դրսևորելու փաստը: Էրդողանը Թուրքիայի աջակցությունը հայտնեց պաղեստինցիներին:

Հիշեցնենք, որ 193 պետություններ ներկայացնող Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական մարմինն է, որը հիմնադրվել է 1946 թվականին՝ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրումից մեկ տարի անց:

XS
SM
MD
LG