Մատչելի հղումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին


Pashinyan at the UN

Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ,

Հարգարժա՛ն ներկաներ, տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոզա Գարցեզին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կպակցությամբ: Մաղթում մեզ բեղմնավոր գործունեություն նրա ղեկավարությաn ներքո:

Տիկնա՛յք և պարոնայք,

Մեծ պատիվ է ելույթ ունենալ այստեղ Ձեր առջև որպես՝ վեջերս տեղի ունեցած ժողովրդական թավշյա հեղափախոխության արդյունքում ընտրված Հայաստանի վարչապետ:

Ձեր թույլտվությամբ, կուզեմ համառոտ անդրադառնալ Հայաստանի ավտորիտար ռեժիմի դեմ պայքարին և մեր տարած հաղթանակին:

Հայաստանի ժողովուրդը աննախադեպ հաջողություն գրանցեց՝ իրականացնելով անկանխատեսելի, ոչ բռնի, անարյուն խաղաղ հեղափոխություն՝ առանց զոհերի և առանց հասարակական կարգի խանգարման:

Եվա սա պատահականություն չէր: Մեր նպատակն էր իրականացնել սիրո և համերաշխության հեղափոխություն: Առաջին իսկ օրերից մենք հայտատարերցինք, որ բացառում ենք բռնությունը: Մենք հայտարարեցինք, որ անգամ, եթե մեր դեմ բռնություն կիրառվվի, մենք չեմ պատասխանելու բռնությամբ: Մենք հայտարարեցինք, որ մեր կպատասխանենք մեր շարժման խորհրդանիշը դարձած՝ վեր պարզած բաց ձեռքերով, ժպիտով և սիրով:

Այս քաղաքական գործընթացը մեկնարկեց Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքից՝Գյումրիից: Դեպի մայրաղաք Երևան մեր քայլերթը մենք սկսեցինք մի քանի տասնյակ մարդկանցով:

Երբ մենք հասանք Երևան՝ ցույց տալով մեր նպատակադրվածությունն ու նվիրվածությունը,ընդգծելով խաղաղ անհնազանդության, առանց բռնության մեր սկզբունքը, ամբողջ ազգը համերաշխությամբ և միասնականորեն ոտքի կանգնեց՝ ընդդեմ ռեժիմի: Եվ մենք հաղթեցինք առանց արձակված մեկ փամփուշտի, առանց մեկ զոհի: Ընդամենը խաղաղ ցույցերի միջոցով մենք գերազանցեցինք բոլոր սպասումները:

Նույնիսկ ամենահայտնի փորձագետներն ու վերլուծական կենտրոններն էին թերահավատորեն վերաբերվում մեր հաղաթանակին: Ինչև, չնայած բոլոր տարաձայնություններին ես վարչապետ ընտրվեցի մի խորհրդարանում՝ ունենալով ընդամենը 4 պատգամավորների վստահության քվեները՝ իմը ներառյալ: Այդուհանդերձ, մենք հաջողեցինք, քանի որ ժողովուրդը հաստատակամ գտնվեց և ընդամենը մեկ տարի առաջ ընտրված խորհրդարանի միակ այլըտրանքը ժողովրդի կամքը հաշվի առնելն էր:

Այսօր, այդ խորհրդարանը շարունակում է գործել,թեև ինչպես և նախկինում՝հեղափոխությունից առաջ և այդ ընթացքում, չի վայելում ժողովրդի աջակցությունը: Ինչպե՞ս է սա հնարավոր դարձել. Շատ պարզ պատճառով. զանգվածային ընտրակեղծիքների, ձայների գնման վարչական ռեսուրսների կիրառման և բռնաճնշումների արդյունքում:

Մեկ այլ կարևոր և հատկանշական իրողություն է՝ ազատ, արդար և մրցակցային պայմաններում կազմակերպված Երևանի քաղաքի ավագանու ընտրությունները,որոնք տեղի ունեցան երկու օր առաջ՝ նախքան իմ Նյու Յորք ժամանելը: Այն փաստը, որ Հայաստանի անկախացումից հետո՝ առաջին անգամ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն ու կուսակցությունները չբողոքարկեցին պաշտոնական ընտրությունների արդյունքներն ու շնորհավորեցին հաղթող թեկանծուին, ինքնին բնութագրում է Հայաստանում առկա նոր քաղաքական մշակույթը:

Այս նույն ոգով էլ մենք այժմ Հայաստանում պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների անցկացումը անշրջելի իրականություն կդառնա Հայաստանում՝ հիմք դնելով արդար և ամուր ժողովդրական ինստիտուտների, որոնք հաշվետու կլինի մարդկանց առջև, կերաշխավորեն և կպաշտպանեն ժողովրդի ազատ խոսքի, կամաարտահայտման և խաղաղ հավաքների իրավունքը: Սրանք առաջնահերթ արժեքներ են մեր կառավարության համար:

Այսուհետև, չի լինելու ժողովդրի վստահությունը չարաշահող և ընտրական գործընթացները մանիպուլացնող որևէ տարբերակ:

Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում պարզապես հերթական իշխանափոխություն, կամ կառավարության փոփոխություն չէ: Սա քաղաքական և կառավարման նոր համակարգի ներդրման սկիզբն է՝ մի համակարգի, որը ուղղակիորեն պատկանում է ժողովրդին:

Եվ սա ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնելու համար,մենք պատրաստ ենք երաշխավորել ժողովրդի ազատ կամաարտայհտման իրավունքը ոչ միայն ընտրությունների, այլև՝ նախատեսված ազգային և տեղական հանրաքվների անցկացման միջոցով, որը հնարավորություն կտա մարդկանց անմիջականորեն ներգրավված լինել որոշումների կայացման գորշընթացներում:

Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես շատ լավ եմ գիտակցում սեփական խոսքը լսելի դարձնելու և սեփական ապագայի տերը լինելու կարևորությունը:

Եվ մեր թիմը պատասխանատվություն է ստանձնել այս ամենը իրականություն դարձնելու համար՝ ունենալով վերոնշյալը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քաղաքական կամքն ու հստակ տեսլականը:

Մեր նպատակն է հիմնարար բարեփոխումների միջոցով արմատախիլ անել երկրում առկա կոռուպցիան, ստեղծել բաց, վստահելի և թափանցիկ կառավարման մոդել և օրենքի երկրիր, որտեղ հարգված են մարդու հիմնարար իրավունքները. պետություն,որտեղ երաշխավորված է դատական իշխանության անկախությունը, և որը բաց է ազատ մրցակցային պայմաններում բիզնես գործունեություն իրականացնելու և ներդրումների համար:

Հարգելի՛ նախագահ,

Չնայած երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին՝մեր արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձային փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի դիրքորոշման հաստատակամ դիրքորոշումը խոսում է Հայաստանի՝ վստահելի գործընկեր լինելու մասին: Մեր ստանձնած միջազգային պարտավորությունները փոփոխման ենթակա չեն և մեր դիրքորոշումը հստակ է: Հայաստանը, ինչպես և նախկինում, իր գործընկերների համար բաց և պատրաստակամ է համագործակցությունների և կառուցողական երկխոսության համար:

Ինչև, մենք չենք պատրաստվում արտասահմանյան գործընկերների հետ մեր հարաբերությունները կառուցել «մեկը՝ մյուսի հաշվին» սկզբունքով՝ ընդգծելով բազմակողմանի հարաբերությունների զարգացման կաևորութունը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային ասպարեզում:

ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանի հետ համագործակցությունն ընթանում է համապարփակ և կենսունակ միջավայրում: Առանց մանրամասների մեջ խորանալու՝ թույ տվեք նաև նշել, որ ՄԱԿ-ի տարբեր կառույցների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր ներդրումն ունենալ աշխարհում ՄԱԿ-ի՝ աշխարհում խաղաղության հաստատմանն առաքելության գործում՝ շատ լայն աշխարհագրութուն ներառող երկրներում, այդ թվում՝Աղֆանստանում, Լիբանանում, Կոսվոյում, Մալիում:

Այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար. Մենք անտեսում ենք սեփական երկրի անվտանգության հետ կապված լրջագույն մտավախությունները՝ գիտակցելով, որ մեր բոլորի, բոլոր երկրների ընդհանուր անվատնգությունը փոխկապակցված է և այն, որ գլոբալ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում:

Եվ որպես ցեղասպանություն վերապրած աշխարասփյուռ ժողովուրդ, որն ունի մեծ համայնքներ իր երկրի սահմաններից դուրս, մեր պարտքն է նաև տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Սիրիայի մարդասիրական ճգնաժամի լուծմանը՝ անելով հնարավորինս նաև Սիրիայի տարբեր հատվածներում բնակվող մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու համար:

**Վարչապետ Փաշինյանի ելույթի վերջին 9 րոպեները, որտեղ նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Ադրբեջանին, ցավոք, ՈՒՂԻՂ հեառարձակման (ձայնի) հետ կապված ընդհանուր/տեխնիկական խոտանի պատճառով չի ձայնագրվել: Ամերիկայի Ձայնը հայցում է ձեր ներողամտությունը՝ խոստանում հետամուտ լինել խնդրի լուծմանը և առաջիկա ժամերին ներկայացնել ելույթի վերջին հատվածի հայերեն թարգմանությունը:

XS
SM
MD
LG